Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինԵթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինելՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան10 դրամ․ սա մեր երկրի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձն է․ Նարեկ ԿարապետյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունիցԵս նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ով է մտածում թոշակառուի մասին, իսկ ով իր դրամապանակը ուռեցնելու մասին․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխությունից հետո օրենքի խախտումներին պետք է տրվի իրավական գնահատական․ Ավետիք Չալաբյան«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն՝ «8 կանչի» վերաբերյալՀարություն Մկրտչյանը ներողություն կխնդրի Սամվել ԿարապետյանիցԱնվտանգություն և ինքնիշխանություն. Հայաստանի մարտահրավերները Հարավային Կովկասում Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամովԻշխանությունը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել մեր ժողովրդին․ Դավիդ ՂազինյանՈւնենալով 74%, ԱՄՆ կարող է իր չափաբաժինը փոխանցել երրորդ կողմին․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

«Իշխանության ներկայացուցիչները կշարունակեն հարստանալ, բնակչությունը կշարունակի աղքատանալ» . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում ամփոփել ենք 2022 թվականի սոցիալ-տնտեսական միտումները, խոսել ռիսկերի ու սպասելիքների մասին: «Փաստի» հետ զրույցում Ն. Սարգսյանը նախ նշել է, որ 2022-ին Հայաստանում աղքատության մակարդակն էլ ավելի է բարձրացել:

«Եթե նայում ենք վիճակագրությանը, ապա ՀՀ բնակչության կեսն ինչպես աղքատ կար, այնպես էլ մնացել է: Իսկ ռեալ վերլուծություններով աղքատ բնակչությունն ավելի է շատացել, իսկ աղքատն ավելի է աղքատացել: Սահմանվում են աղքատության վերին ու ներքին շեմեր: ՀՀ բնակչության մոտ կեսը վերին շեմի՝ 55 հազար դրամի համեմատ, աղքատ է համարվում: Իսկ եթե ավելի ադեկվատ դիտարկենք իրավիճակը, կտեսնենք, որ 55 դրամից բարձր, անգամ 88 հազար դրամ ստացողն էլ պետք է աղքատ համարվի: 55 հազար դրամը չի բավարարում անգամ նվազագույն սպառողական զամբյուղին: Ու թեպետ վիճակագրությամբ 2022-ի տարբեր ժամանակահատվածներում գնաճը 8, 9 կամ 10 տոկոս էր, այս առումով ևս պարզաբանման կարիք կա: Այդ ցուցանիշներում ընդհանուր ապրանքների միջինացված գնաճն է, բայց եկեք դիտարկենք գնողունակությունը: Թվարկված 2000 ապրանքներից ո՞ր տեսակն է ավելի շատ ձեռք բերում քաղաքացին: Օրինակ՝ սնունդը 8 տոկո՞ս է թանկացել, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ շատ դեպքերում սնունդը, հագուստը, վառելիքը 50-ից մինչև 100 տոկոսով են թանկացել: Սա ավելի աղքատանալու ևս մեկ փաստարկ է»,-ասաց նա՝ շեշտելով, որ իշխանության կողմից գնաճին օժանդակող, խթանող արհեստական քայլեր ևս եղան:

«Խոսքը գազի, էլեկտրաէներգիայի, ջրի թանկացումների մասին է, որը պետության կողմից սակագնային կարգավորման տիրույթում էր: Պետության թույլտվությամբ թանկացումներ իրականացվեցին:Արդյունքում ավելի հարկեր հավաքագրեցին ու սկսեցին գլուխ գովել, թե հարկային մուտքերը գերակատարել են, իսկ բնակչությանը, բնականաբար, ավելի աղքատացրեցին: Քաղաքացիների բեռը, մեծ հաշվով, կառավարությունը որևէ քայլով չի նվազեցնում: Միայն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումը միջինացված թվով շուրջ 3 տոկոսով նպաստել է գնաճին: Եկամուտների համատարած հայտարարագրումը, որը պատրաստվում են ներդնել, իր հերթին ապագայում լուրջ ազդեցություն է թողնելու և՛ գնաճի, և՛ մարդկանց վրա ռեպրեսիաների կիրառման ու այլ առումներով:

Անցած տարի գույքահարկի բարձրացումն այս տարի ևս ակնհայտ ազդեցություն է թողել: Բնակչությանն աղքատացնելուն ուղղված քայլերին զուգահեռ՝ 2000-3000 դրամով կենսաթոշակները, 7000 դրամով էլ նվազագույն աշխատավարձն են բարձրացրել, որը որևէ կերպ չի զսպում, անգամ չի ինդեքսավորում գնաճը: Մեծ հաշվով, բացի պետական ապարատում նոր ընդունված աշխատակիցներից, որևէ մեկի եկամուտները նշված քայլերից չեն ավելանում, քանի որ մասնավոր ոլորտում մի քիչ այլ է իրավիճակը: Առաջարկպահանջարկի վրա ձևավորվող հարաբերություններ են մասնավորում, և, այսպես թե այնպես, 65 հազար դրամ ստացող շատ քիչ մարդիկ կային: Աշխատավարձերի հետ կապված քայլերն անիմաստ, չհիմնավորված ու նույնիսկ անբացատրելի էին: Կենսաթոշակների առումով էլ տատիկ-պապիկներին կրկին խաբելու նախաձեռնությամբ հանդես գալու համար պարզապես կարող ենք խղճալ կառավարությանը»,-ընդգծեց Նաիրի Սարգսյանը:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, նա շեշտեց, որ այս տարի ռիսկերն ավելացել են, թեպետ ակնհայտ է առկա տնտեսական ակտիվությունը: «ՏԱՑ-ի որոշակի մակարդակում պետք է հասկանալ կառուցվածքը: Ի՞նչ արեց ՏԱՑ-ը Հայաստանի բնակչության համար: Իրականում մակրոտնտեսական ավելի կարևոր ցուցանիշներ կան, քան տնտեսական ակտիվությունն ու նրա կառուցվածքն են: Դա աղքատության մակարդակն է, միջին աշխատավարձի չափն է, ինչպես նաև ծնելիության մակարդակը: Ունենք 14, 7 տոկոս տնտեսական աճ, որն ապահովվել է բացառապես օտարերկրյա ռելոկանտների և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հաշվին: Այդ ցուցանիշի 27 տոկոսն ապահովել է ծառայությունների ոլորտը՝ մասնավորապես ռեստորանային, հյուրանոցային, խաղային ուղղությունները: Առևտրի աճի մեջ ընդամենը 2 տոկոսն է մանրածախ առևտուրը: Սա նշանակում է, որ մնացածի դեպքում ՀՀ ներմուծում եղել է, բայց վերաարտահանվել է ՌԴ: Այսինքն, այդ աճը ՀՀ-ի վրա որևէ ազդեցություն չի թողել: Շինարարությունն էլ է որոշակի աճ գրանցել, որի պատճառներից են Արցախի օկուպացված շրջաններից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցները, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան տեղափոխվածները: Պատճառներից մեկն էլ եկամտային հարկի փուլային չեղարկումն է, ինչը նպաստեց ներկայի ժամանակավոր շինարարական բումին»,-հավելեց Ն. Սարգսյանը:

Անդրադառնալով առկա միտումների ազդեցություններին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «ՌԴ-ից ՀՀ տեղափոխված վճարունակ անձինք եկել են Հայաստան ու սպառումն ավելացրել են, բայց այդ սպառումը շատ լուրջ ու էական գնաճ է առաջացրել: Օրինակ՝ եթե անցած տարի հնարավոր էր 2 անձով ռեստորանում 20 հազար դրամով սնվել, ապա հիմա նույնն արժե մոտ 45-ից 50 հազար դրամ: Հայ վաճառողը, տեսնելով ՀՀ տեղափոխված վճարունակ անձանց, գները բարձրացնում է: Արդյունքում ՀՀ մշտական բնակչությունը, որի եկամուտները չեն ավելացել, սկսում է թանկ գնումներ իրականացնել կամ ոչ բավարար եկամուտների պատճառով որևէ ձեռքբերում չիրականացնել: Վառ ապացույցը մանրածախ առևտրի վերոնշյալ 2 տոկոսն է, մինչդեռ նման քանակի ռելոկանտների առկայությունը ոչ թե 2 տոկոսով, այլ էականորեն պետք է բարձրացներ մանրածախ առևտրի ցուցանիշը»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, կառավարությունը տնտեսական ակտիվությունը չպետք է իրեն վերագրի: «Կառավարությունը որևէ կապ չունի այդ ակտիվության հետ: Անգամ խոչընդոտել ու խանգարել են, ինչը նաև իրենց ներկայացուցիչների հետ բանավեճերի ժամանակ եմ ասել, և որին չեն կարողացել հակադարձել: Իրենք խանգարել են ՀՀ տնտեսական ակտիվության աճին ու հենց հիմա էլ շարունակում են խանգարել՝ օրենսդրական անմիտ փաթեթներ ընդունելով ու վարչարարություններով: Այսօր, մեծ հաշվով, ունենք Ռուսաստանից ռելոկանտների հաշվին գոյատևող տնտեսություն և մշուշոտ տնտեսական ապագա, քանի որ չգիտենք, թե նրանք երբ են վերադառնալու ՌԴ: Եթե վաղը որոշեն հետ գնալ, Հայաստանի տնտեսությունն անմիջապես փլուզվելու է»,-ասաց նա:

Վերջում, անդրադառնալով արդեն ընդունված 2023 թ. պետբյուջեի նախագծին ու գալիք տարում սպասվելիք միտումներին, նա մի քանի հանգամանք առանձնացրեց: «Բյուջեն, ինչպես միշտ, այս անգամ ևս եկամտաստեղծ չէ: Կապիտալ ծախսերը կոսմետիկ առումով, իհարկե, նշված են բյուջեում և գերազանցում են դեֆիցիտը: Բայց, ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր տարի կապիտալ ծախսերը թերակատարվում են: Այսինքն, բյուջեում նշեն, թե ոչ, դրանք չեն կատարվում: Բացի այդ, ՀՀ պարտքն ավելացնում են, ՀՀ բյուջեի 11 տոկոսն ուղղվելու է պարտքի սպասարկմանը, մինչդեռ կարող էին այդքան պարտքեր անիմաստ չներգրավել և այդ գումարներն ուղղել ՀՀ զարգացմանը: Չունենք նաև սահմանային ամրապնդման աշխատանքներ, տնտեսական պոտենցիալի ստեղծմանն ուղղված բյուջետային ծախսեր կամ ֆինանսավորումներ: Այս կառավարությունից միայն կարելի է հետևյալը սպասել. իշխանության ներկայացուցիչները կհարստանան, ՀՀ բնակչությունը կշարունակի աղքատանալ: Բացի այդ, արտագաղթի տեմպերը կշարունակեն ավելանալ, ծնելիությունը՝ նվազել»,- եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում