Գնահատել ճիշտ արժեքները՝ ի շահ Հայաստանի
Լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին Հայաստանում բոլորն են ճանաչում։ Օլիմպիական երկու ոսկի և մարմնամարզիկների սերունդներ Հայաստանին տված Ազարյանը համեստության և մտավորականության իսկական մարմնացում է, հայ ժողովրդի լավագույն հատկանիշների կրողը։
Եվ լեգենդար այդ մարդու մեծարումն արժեք է, նաև օրինակ, թե ինչպես պետք է գնահատել մեծ վաստակ ունեցող մարդկանց։ Օրեր առաջ Երևանում բացվեց Ազարյանի կիսանդրին՝ իր անունը կրող մարմնամարզության դպրոցի առջև։ Իշխանության պատասխանատուները մեկը մյուսի ետևից գալիս, լուսանկարվում էին, գովեստի խոսքեր ձոնում, բայց հանրությունը հրաշալի գիտի, թե ով է նախաձեռնության հեղինակը, ով է՝ մարզիկի կյանքի օրոք նրա վաստակի իրական գնահատողը։
Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ է սպորտի կողքին, իր միջոցներով է աջակցում թե՛ անվանի մարզիկներին, թե՛ նոր սերնդին՝ Հայաստանի հաղթանակներն աշխարհում ամրագրելու համար։
Նրա միջոցներով ու նախաձեռնությամբ է հենց տեղադրվել Ալբերտ Ազարյանի կիսանդրին, նրա աջակցության շնորհիվ է, որ մարմնամարզության հայկական դպրոցը շաբաթներ առաջ ուրախության և հպարտության պահեր պարգևեց Հայաստանին, երբ հայ մարմնամարզիկներից մեկը Եվրոպայի չեմպիոն դարձավ, մյուսն էլ՝ երրորդ տեղը գրավեց։
Պետք ՝ գնահատել և լեգենդներին և այն մարդկանց, որ իրենց անձնական միջոցները չեն խնայում սպորտի զարգացման, ճիշտ արժեքներ քարոզելու ուղղութամբ, նպաստել, որ այդպիսի անձանց թիվն աճի, նրանց ջանքերը բազմապատկվեն՝ ի շահ Հայաստանի։
Աննա Նադոյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին