«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Արցախի անկախության հանրաքվեի օրվա առթիվ
31 տարի առաջ այս օրն անցկացվեց Արցախի անկախության հանրաքվեն, որով Արցախի ժողովուրդն արտահայտեց հայրենի հողում անկախ ապրելու և արարելու իր իրավունքը։ Արցախի հայկական լինելն արցախցին ապացուցել է բազմիցս, ապացուցել է նաև, որ ոչ մի դեպքում չի կարող ապրել Ադրբեջանի կազմում։ Անկախության հանրաքվեից 31 տարի անց ու նաև միշտ մենք պիտի առաջնորդվենք միայն ու միայն արցախցու՝ իր հողում ապրելու անքննելի իրավունքի պաշտպանությամբ։
«Ապրելու երկիր» կուսակցության ջանքերն ուղղված են Արցախի հայկականության ամրապնդմանը, և արցախցու՝ իր հայրենիքում ապրելու հավերժականության ապահովմանը, և մենք պնդում ենք, Արցախի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի, առանց նրա սուբյեկտայնության բարձրացման և առանց այնտեղ ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքի։
Այսօր բոլորիս պարտքն է միանալ անկախության հանրաքվեի վերաիմաստավորման և վերաարժևորման գործին, մենք պետք է աջակցենք Արցախի ժողովրդի ընտրությանն ու այնտեղ մնալու և ապրելու իրենց հաստատակամությանը։
Ապրելու Արցախը հայկական Արցախն է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին