Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
Հասարակություն

Դիլիջանում կայացավ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ․ հասույթը կուղղվի կրթական ծրագրերի

«X-MAS BAZAAR IN DILIJAN» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում, որտեղ ցուցադրված էին տեղական արտադրանք ներկայացնող շուրջ 25 տաղավարներ: Հայաստանի 3 մարզերը (Տավուշ, Կոտայք, Արարատ) և Երևանը ներկայացնող վարպետների ձեռքի աշխատանքներ (հելունագործություն, շուղագործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, զարդագործություն, ատաղձագործություն, կաշվե իրեր), հայտնի ռեստորանների, սրճարանների և սկսնակ հրուշակագործների կողմից պատրաստած համեղ ուտեստներ․ այս ամենը ներկայացված էր ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում, որին մասնակցություն ունեցան Դիլիջան համայնքի բնակիչները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները: Ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչն է Դիլիջանի համայնքային կենտրոնը, որը գործում է ավելի քան 8 տարի «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի և «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի աջակցությամբ: Այս տարի ցուցահանդես-տոնավաճառի ողջ հասույթն ուղղվելու է Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Հալիձոր գյուղական բնակավայրի Համայնքային կենտրոնին: «Այն հանդիսանում է Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական կլաստերի նոր նախագիծը, որի նպատակն է խրախուսել շարունակական ուսումնառությունը և ստեղծել հավասար կրթական հնարավորություններ համայնքներում: Այժմ այնտեղ ընթանում են կենտրոնի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Նման հաջողված ծրագիր մենք արդեն իրականացրել ենք Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղական բնակավայրում»,-ասաց Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: 2015 թվականից ցուցահանդես-տոնավաճառը կրում է ամենամյա բնույթ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ ցուցահանդես-տոնավաճառը դարձավ նոր և արդյունավետ համագործակցության հարթակ Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող վարպետների և ռեստորատորների համար: Տոնական ողջ օրն ուղեկցվեց Դիլիջանի համայնքային կենտրոնի մշակութային ծրագրով, թատերական, երաժշտական և պարային կատարումներով, տարատեսակ վարպետաց դասերով, տոնական խաղարկություններով և անակնկալ