Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
Հասարակություն

«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհը փակելու վերաբերյալ

2022թ․ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի կողմից սանձազերծված և հազարավոր զոհերի ու վիրավորների, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառ դարձած պատերազմից հետո կրկին թիրախավորվել են դեռևս չվերականգնված Արցախը և նրա ավելի քան 120 000 բնակչությունը․ տասնյակ հազարավոր երեխաներ, կանայք ու ծերեր կանգնած են մարդասիրական աղետի առջև։ 

Ներկայացնելով մտացածին ու կեղծ բնապահպանալան պահանաջններ՝ որպես «բնապահպաններ» ներկայացնող ճանպարhի փակման ակցիայի մասնակիցները հանդես են գալիս ագրեսիվ կոչերով և սպառնալիքներով՝ մեկ ձեռքով բռնելով  բնապահպանական կեղծ լոզունգներ, իսկ մյուսով ցույց տալով թուրքական ազգայնական «Գորշ գայլերի» ժեստը:

Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակը Արցախի հայերի էթնիկ զտումն է կամ նրանց բնաջնջումը։ Միտումնավոր ստեղծելով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող նման պայմաններ՝ Ադրբեջանը փորձում է վերջնականապես ի կատար ածել իր ցեղասպան մտադրությունը:  Այս իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ միայն Ադրբեջանից անկախ կարգավիճակը կարող է անվտանգության իրական երաշխիքներ տալ արցախահայությանը։ 

Ադրբեջանական կողմի այս  գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, հումանիտար խնդիրներ առաջացնում Արցախի շուրջ 120 հազար բնակչության և ավելի քան 30 հազար երեխաների համար: Երեկվանից արդեն անհրաժեշտ  ապրանքներ, այդ թվում՝ դեղորայք, մուտք չի գործել Արցախ: Հնարավոր չի եղել  հրատապ բուժօգնության կարիք  ունեցող հիվանդների տեղափոխումը Երևան:

«Ապրելու երկիր» կուսակցությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Արցախը Հայաստանի կապող ճանապարհի անխափան աշխատանքը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության։

Արցախում ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները պետք է արձագանք ստանան միջազգային հանրության կողմից: 

Կոչ ենք անում նաև միջազգային բոլոր կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Մինսկի խմբի անդամ երկրներին, Եվրոպայի Խորհրդին  գործուն քայլեր ձեռնարկել՝  կանխելու, դատապարտելու  և թույլ չտալու  Ադրեբջանի կողմից  ագրեսիվ գործողությունների շարունակությունը:

Մենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ  անելու ենք արցախցիների կենսական շահերն ու իրավունքները պաշտպանելու համար:

Արցախը հայկական է և  մնալու է հայկական: