Արա Աբրահամյանը ՌԴ ղեկավարության հետ խորհրդակցություններ է անցկացնում՝ Արցախի բնակիչների և ռուս խաղաղապահների դեմ Բաքվի սադրանքների կապակցությամբ
Արա Աբրահամյանը ՌԴ ղեկավարության հետ խորհրդակցություններ է անցկացնում՝ Արցախի բնակիչների և ռուս խաղաղապահների դեմ Բաքվի սադրանքների կապակցությամբ:
Իր նախնիների հողի վրա Արցախի ժողովրդի անկախության և ազատության իրավունքի վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության դիրքորոշումն անփոփոխ է:
Մենք համոզված ենք, որ արցախցիների կյանքի և անվտանգության երաշխավոր ռուս խաղաղապահների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները հայերի ֆիզիկական բնաջնջման քաղաքականության շարունակությունն են: Պաշտոնական Բաքվի նպատակն է դուրս մղել նրանց իրենց պատմական հայրենիքից:
Ադրբեջանի կողմից Արցախը արտաքին քաղաքակիրթ աշխարհին կապող միակ ճանապարհի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է: Արցախի բնակչությանը հումանիտար ճգնաժամի և էթնիկ զտումների վտանգի առջև կանգնեցնելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ ցուցադրում է ոչ միայն իր բանակցային անկարողությունը, այլև ապացուցում է, որ նրանց պետք է զերծ պահել Արցախի և նրա ազգաբնակչության կենսագործունեությանը միջամտելուց:
Ռուսաստանի հայերի միությունը, հաշվի առնելով պաշտոնական Բաքվին «համարձակություն» ներշնչող աշխարհաքաղաքական իրողությունները, կոչ է անում միջազգային կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը՝ գնահատական տալ Ադրբեջանի հակամարդկային գործողություններին և հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կհաջողվի գտնել մեխանիզմներ, որոնք կպարտադրեն Բաքվին պահպանել միջազգային և համամարդկային նորմերը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին