«Տաշիր» ընկերությունների խմբի և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Լուրջ մտահոգությամբ եմ հետևում Ադրբեջանի հերթական սադրանքի շուրջ զարգացումներին։ Արդեն երկրորդ օրն է՝ Արցախը փաստացի շրջափակման մեջ է. Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակ է, հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ արգելափակված: Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, շրջափակման մեջ են, մյուսները չեն կարողանում տուն վերադառնալ։ Բուժհաստատությունները զրկված են դեղորայք ստանալու հնարավորությունից, դադարեցված են վառելիքի ու սննդի մատակարարումները։ Մոտ 120 հազար մարդ մեկուսացված է, Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին։
Արցախի խաղաղ բնակչությունը փաստացի կանգնած է ցեղասպանության վտանգի առջև, Ադրբեջանն էլ շարունակում է գործել իրեն հատուկ ահաբեկչության և շանտաժի մեթոդներով՝ կոպտորեն անտեսելով տեղակայված խաղաղապահ ուժերի լիազորությունները։ Այս գործողություններին պետք է համապատասխան գնահատականներ տրվեն։
Հայերն անբաժան են, որտեղ էլ որ լինենք, մենք մեկ ժողովուրդ ենք և միասին կիսում ենք բոլոր ուրախությունները և անցնում փորձությունների միջով։ Ուստի ուզում եմ իմ աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդին և Արցախի Հանրապետության իշխանություններին։ Թեև Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, իսկ վերջին պատերազմն անհավատալի փորձություն էր արցախցիների համար, հայերը հպարտ են և ուժեղ: Մեր ոգին չի կոտրվել բազմաթիվ հակամարտություններից հետո, չի կոտրվի և այսօր։
Այսօրվա մեր բոլոր ջանքերն ուղղված են հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ու մարդկանց օժանդակությանը։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նախկինի պես, անվտանգության և խաղաղ կյանքի իրավունքի համար պայքարող հայ ժողովրդի կողքին եմ լինելու և շարունակելու եմ անել դրա համար ինձնից կախված ամեն ինչ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին