Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
Հասարակություն

Հայաստանի բժիշկները խաղաղ ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Դեկտեմբերի 15-ին Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, Հայաստանի բժիշկները խաղաղ ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ապաշրջափակել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը բժշկական տեխնիկայի, բժիշկների ու դեղորայքի տեղափոխման համար:

Երկրի տարբեր շրջաններից եկած՝ սպիտակ արտահագուստով տասնյակ բժիշկներ հորդորեցին ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել և օգնել՝ տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար։ Բժիշկները դուրս էին եկել «Բժիշկների համար սահմաններ չկան», «Պահանջում եմ թույլ տալ՝ տեսնել իմ հիվանդներին», «Օգնեք մեզ փրկել նրանց» և այլ կարգախոսներով։

«ՎԻՎԱ, Բժիշկներ և Կամավորներ՝ Հայաստանին» բարեգործական հասարակական միավորման նախագահ Տատյանա Հովհաննիսյանը նշեց. «Ձախողվում են մեր հիմնադրամի բժիշկների բոլոր փորձերը՝ դեղեր հասցնել հանրապետություն, այնտեղից դուրս բերել ծանր հիվանդներին և ապահովել բժիշկների մուտքն Արցախի տարածք: Մեր խնամքի տակ գտնվող բոլոր անձինք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացիների կողմից արգելափակված տարածքում, այդ թվում՝ երեխաները, ծանր վիճակում գտնվող հիվանդները, տարեցները, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք։

Մենք հավատում ենք, որ համաշխարհային հանրությունը կտեսնի և կլսի, թե ԻՆՉ է կատարվում, կմիջամտի և կօգնի մեզ փրկել խաղաղ բնակիչների կյանքը: Մենք, բացի մարդկանց փրկելուց, այլ նպատակներ չենք հետապնդում և դրանք այն   նպատակներն են, որոնց նվիրել ենք մեր ողջ կյանքը»։

«Կյանքի ճանապարհը»՝ Լաչինի միջանցքը, արդեն արդեն 4-րդ օրն է շարունակում է մնալ փակված: Սա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Այս ամբողջ ընթացքում ԼՂՀ-ն  զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի և կենսական նշանակության այլ ապրանքների ներկրման հնարավորությունից: Ադրբեջանական կողմը անջատել էր նաև ողջ տարածաշրջանի գազամատակարարումը: Այս տարածքում ապրում է մոտ 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ են։