Արցախի երեխաների ձայնը Երևանի կենտրոնում
Երևանից տուն վերադառնալ չկարողացող երեխաները համերգ են ունեցել
«Արցախ», «Հայրենիք», «Հերոս տղերքը», «Իմ տուն Արցախ». երեկ Երևանի կենտրոնում Արցախի երեխաների ձայնն էր հնչում։ Երեխաները, որոնք արդեն յոթերորդ օրն է՝ չեն կարողանում գնալ տուն ու միանալ իրենց ընտանիքներին, հայրենիքին նվիրված երգացանկով ելույթ էին ունենում Երևանի Սիզընս այգու բեմահարթակից։ Նպատակը՝ իրենց ձայնով ու երգով պայքարին միանալն էր, աշխարհին պատմելը, որ նրանց իրավունքները ոտնահարվում են։
18 դպրոցահասակները, որոնք Արցախի տարբեր մշակույթի տների սաներ են, դեկտեմբեի 11-ին «Ապրելու» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի էին եկել մասնակցելու Մանկական Երվրատեսելին։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելուց առ այսօր երեխաները չեն կարողանում գնալ Արցախ։
«Ապրելու» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արաքսյա Գրիգորյանի խոսքով՝ Արցախցի տաղանդավոր երեխաներն այսկերպ միանում են կյանքի, իրենց սեփական հողում ապրելու իրավունքի և տուն վերադառնալու համար մղվող պայքարին։
«Սա երեխաների կոչն է ամբողջ աշխարհին, սփյռուքին, միջազգային հանրությանը, կազմակերպություններին ու դեսպաններին։ Եվ ես հուսով եմ, այն տեղ կհասնի, ու երեխաները շուտով կգնան իրենց տուն, իրենց ընտանիքներ։ Առաջին օրվանից «Ապրելու» հիմնադրամը ստանձնել է երեխաների կեցության հարցը. երբ իմացանք, որ ճանապարհը փակ է, կապ ենք հաստատել Արցախի կառավարության հետ, ստացել համաձայնությունը և շարունակել երեխաներին պահել Հիմնադրամի հոգածության ներքո»,-նշեց Արաքսյա Գրիգորյանը։
«Շատ ենք կարոտում մեր ծնողներին մեր հայրենիքը, բայց այստեղ մեզ համար ամեն ինչ անում են, որ մեր օրը լավ անցնի։ Վստահ ենք, որ վերադառնալու ենք մեր տուն, Արցախ, մեր ընտանիքիներ»,- ասում են արցախցի երեխաները։
Երեխաների կողքին լինելու և աջակցելու համար հարյուրավոր մարդիկ էին եկել, ովքեր հուզված լսում էին երեխաներին, քաջալերում ու ոգևորում իրենց ներկայությամբ։

























ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին