Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
Հասարակություն

Նպատակ ունենք ստեղծել շատ աշխատատեղեր, որպեսզի օգտակար լինենք մեր երկրին. Երևանում վերաբացվել է Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը (լուսանկարներ)

Երևանում վերաբացվել է Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը, որը տարիներ շարունակ եղել է Երևանի թիվ 3-րդ և ամենամեծ ստոմատոլոգիական պոլիկլինիկան, իսկ այսօր Երևանում ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում լավագույն կլինիկաներից մեկն է համարվում:

Բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգների մեծ թիմը և գերհագեցած ժամանակակից տեխնիկան հնարավորություն են ընձեռնում իրականացնել ստոմոտոլոգիական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝

Թերապիա,

Օրթոպեդիա,

Վիրաբուժություն,

Իմպլանտոլոգիա,

Մանկական ստոմատոլոգիա,

Օրթոդոնտիա,

Ստոմատոլոգիական լաբորատորիա,

Թվային ճառագայթային ախտորոշում (դիագնոստիկա):

Տրամադրելով ստոմատոլոգիական ծառայությունների ամբողջական փաթեթ և ունենալով շուրջ կեսդարյա փորձառություն այս ոլորտում՝ կենտրոնն այսօր իր չափանիշներով, մոտեցումներով և որդեգրած քաղաքականությամբ չի զիջում ոչ մի եվրոպական ստամատոլոգիական կլինիկայի:

Կենտրոնն ապահովում է պացիենտի բուժման շարունակական շղթան առանց ընդհատման, քանի որ դիագնոստիկ կենտրոնը, գերհագեցած ստոմատոլոգիական լաբորատորիան հնարավորություն են տալիս խնայել և՛ բժշկի, և՛ պացիենտի ժամանակը և տալ լավագույն բուժում:

Կենտրոնը համագործակցում է ստոմատոլոգիայի ոլորտում հայտնի «Կարեն դենտալ» լաբորատորիաների ցանցի հետ, որը իր լաբորատոր հմտությունների և տեխնոլոգիաների օգնությամբ նպաստում է այս գործընթացներն առավել սահուն կազմակերպելուն:

Կենտրոնի հիմնադիր-տնօրեն բժիշկ-ստոմատոլոգ Զոհրաբ Հարությունյանը իր խոսքում նշեց, որ կլինիկան գերժամանակակից դարձնելու ցանկությունը եղել է՝ պայմանավորված միայն այն հանգամանքով, որ բժիշկները և պացիենտները լինեն գոհ իրենց աշխատանքից, սակայն այսօր հասունացել է պահը՝ ընդլայնելու կլինիկայի գործունեության ծավալները, ստեղծելու շատ ավելի աշխատատեղեր, որպեսզի կարողանան օգտակար լինել երկրին: