Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և UN ECOSOC-ի նախագահ Լաչեզարա Ստոևային
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ով հանդիսանում է նաև ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕԿ) հայաստանյան գրասենյակի կողմից մարդու իրավունքների ռեֆերենտ, կոչով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Լաչեզարա Ստոևային։
Կից ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ։
Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են որպես բնապահպաններ, փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ակցիան քաղաքական նկատառումներ չունի, ակտիվիստները այդ քայլին են դիմել, երբ նրանց արգելվել է բնապահպանական դիտարկումներ կատարել Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածքում:
Ակնհայտ է, սակայն, որ բնապահպանական դիտարկումները պատրվակ են. ստեղծված իրավիճակը, մեկ բառով և վստահորեն կարող ենք ներկայացնել որպես բլոկադա, այս ընթացքում ադրբեջանցիները բազմիցս հնչեցրել են նաև քաղաքական պահանջներ և սպառնալիքներ: Արդեն շուրջ 10 օր է՝ Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը ադրբեջանցիները արգելափակել են, 120 000-ից ավելի արցախահայեր փաստացի ապրում են շրջափակման մեջ:
Դեռևս դեկտեմբերի 12-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդել էր, որ Արցախ-Հայաստան ճանապարհի փակման հետևանքով 1100 մարդ ձմեռվա ցուրտ պայմաններում մնացել է ճանապարհին՝ նրանց թվում 270-ը երեխաներ: Պետք է նկատենք, որ ադրբեջանցիները անտեսելով մարդու իրավունքները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, Արցախում շարունակում են ստեղծել հումանիտար աղետ. անհնարին է դարձել սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը, խախտվել է Արցախի հանրապետության բուժհաստատություններում գտնվող բազմաթիվ հիվանդների կյանքի և առողջության իրավունքը, ովքեր շտապ կարիք ունեն բուժումը շարունակելու Երևանում: Խախտվել են հազարավոր մարդկանց կրթության, աշխատանքի, ազատ տեղաշարժի և բազմաթիվ այլ իրավունքներ ու հիմնարար ազատություններ:
Որպես ՄԱԿ-ի ԷԿՕՍՕԿԻ հայաստանյան գրասնեյակի կողմից մարդու իրավունքների ռեֆերենտ, որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ջատագով՝ խորապես մտահոգված եմ մեր հայրենակիցների ճակատագրով: Արցախը ունի բոլորիս կարիքը, դիմում եմ ձեզ խնդրանքով և ակնկալիքով, որ գործադրելով բոլոր հնարավոր միջոցառումները, կվերականգնեք արցախահայության բնականոն կյանքն ու գործունեությունը, կնպաստեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և կկանխեք նոր ցեղասպանության վտանգը:
Կոչ ենք անում միջազգային բոլոր կազմակերպություններին դիմել հնարավոր ամեն քայլի Արցախի շրջափակումը կասեցնելու և Արցախում բնակվող մարդկանց կյանքի իրավունքը պաշտպանելու համար:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին