Երևանում տեղի կունենա բժշկական տեխնոլոգիաների կոնֆերանս
Դեկտեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հայաստանում առողջապահական տեխնոլոգիաների թեմայով կոնֆերանս, որը կրում է Armenian Tomorrow's Technology («Հայկական վաղվա տեխնոլոգիան») խորագիրը։ Միջոցառման կազմակերպիչը «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերությունն է։
Միջոցառմանը ներկա են գտնվելու ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարության, ինչպես նաև տնտեսության զարգացման կարևորագույն ոլորտների ներկայացուցիչներ: Ելույթ կունենան հեղինակավոր բժիշկներ՝ ներկայացնելով ՀՀ-ում կատարված նախադեպը չունեցող վիրահատությունների արդյունքները:
Ընկերության ներկայացուցիչները կամփոփեն «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերության մեկ տարվա գործունեությունը, կներկայացվի ընկերության տեսլականը՝ տեխնոլոգիաների զարգացման և նորարարության կիրառելիության ու միտումների վերաբերյալ։
«Ուսումնասիրելով առողջապահության ոլորտը երկրում տիրող պատերազմական դրության ժամանակ` հասկացանք, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման և կիրառման անհրաժեշտություն կա: Ուստի օգտագործելով թվային տեխնոլոգիաների կիրառման մեր 29-ից ավել տարիների փորձը, հիմնադրեցինք մասնագիտացված լաբորատորիա, որն այսուհետ կներկայանա «Հայբրիդ Թեքնոլոջիզ» բրենդի ներքո», - նշեց ընկերության հիմնադիր-տնօրեն Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ լաբորատորիան, օգտագործելով լազերային աճեցման նորագույն SLMտեխնոլոգիան, արտադրում է անհատական օրթոպեդիկ պրոթեզ իմպլանտատներ՝ ամբողջ մարմնի համար: «Հայբրիդ Թեքնոլոջիզ» ընկերության որակավորված մասնագետների թիմն աշխատել է եւ շարունակում է աշխատել տարբեր բարդության դեպքերի հետ: Ավելի քան 54 զինվորի անվճար տրամադրվել են անհատական տիտանե իմպլանտատներ, բարեհաջող կատարվել են բոլոր վիրահատությունները: «ՀԱՅԲՐԻԴ ԹԵՔՆՈԼՈՋԻԶ». մեր ապագայի ռազմավարության մեջ նախատեսում ենք ընդլայնվել. անհատական իմպլանտներին զուգահեռ իրականացնել նաեւ ստանդարտ իմպլանտների արտադրություն` դուրս գալ միջազգային շուկա ներկայացնելով Made in Armenia մակնշմամբ արտադրանքը՝ որպես որակի նոր չափանիշ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին