Հինգ համերգների ընթացքում ներկայացվեցին բազմազան համերգային ծրագրեր, հայաստանյան պրեմիերաներ
Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ ջութակահար Կարմինե Լաուրին՝ կատարելով Անտոնին Դվորժակի Ջութակի կոնցերտը։ Երեկոյի ընթացքում հնչեց նաև Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը։
Ջութակահար Կարմինե Լաուրին առաջին անգամ չէ համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Մեծ հաճույք է աշխատել այս նվագախմբի և նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ։ Շատ ջերմ են, պրոֆեսիոնալ, ես ինձ լավ եմ զգում նրանց հետ ելույթ ունենալիս, կարծես ընտանիքի մի մասնիկը լինեմ»,- ասում է ջութակահարը։
Կարմինե Լաուրին նաև վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների համար։ Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերգեյ Սմբատյանը, նպատակ ունի բացահայտելու և աջակցելու երաժշտության բնագավառի պատանի տաղանդներին։
Կարմինե Լաուրին խոստովանում է, որ զարմացած է՝ տեսնելով սաների մասնագիտական բարձր մակարդը։ «Կարծում եմ՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շատ կարևոր աշխատանք է կատարում երիտասարդ ուսանողների շրջանում։ Երբ լսում էի նրանց, մտածում էի, թե իմ կողմից լավագույնը ինչ կարող եմ առաջարկել նրանց։ Բոլոր այն ուսանողներին, ում հետ ես աշխատեցի, մաղթում եմ հաջողություններ և կարծում եմ՝ նրանք կունենան լավ կարիերա»,- ասում է երաժիշտը։ Ի դեպ, հիմնադրամի սաների համար վարպետության դաս են անցկացրել խաչատրյանական փառատոնի շրջանակում Երևան ժամանած նաև մյուս երաժիշտները՝ դաշնակահար Մասսիմո Սպադան, թավջութակահարներ Անաստասիա Կոբեկինան, Սևակ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը մեկնարկել էր դեկտեմբերի 6-ին։ Հինգ համերգների ընթացքում ներկայացվեցին բազմազան համերգային ծրագրեր, հայաստանյան պրեմիերաներ։ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, այն անցկացվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։ Փառատոնի գլխավոր հովանավորն էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի