Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
Հասարակություն

Արցախցի երեխաները, ովքեր չեն կարողանում վերադառնալ իրենց տուն, հնարավորություն ունեցան մասնակցելու ամանորյա զարդարանքների և նվերների պատրաստման վարպետության դասին

Գալիք ամանորյա տոներին ընդառաջ արցախցի երեխաները, ովքեր երկու շաբաթից ավելի չեն կարողանում վերադառնալ իրենց տուն, հնարավորություն ունեցան մասնակցելու ամանորյա զարդարանքների և նվերների պատրաստման վարպետության դասին։ Երեխաները սովորեցին նաև հյուսել Արցախի նարոտը՝ Արցախի անկախության ճանաչման խորհրդանիշը։ Այս անգամ նրանց հյուընկալել էին «301 իմաստության երկիր» հիմնադրամում։ «Մեզ համար մեծ հաճույք է հյուրընկալել երեխաներին, մենք շատ հուզված պատրաստվում էինք այս հանդիպմանը և ամեն ջանք գործադրում էինք երեխաներին ամանորյա կախարդանքի զգացում հաղորդելու համար», - նշեց հիմնադրամի ներկայացուցիչը: Ընդհանուր առմամբ վարպետության դասին մասնակցում էր տարբեր տարիքի 28 երեխա։

 «Դժվարությունները միայն միավորում են մեզ»,- ասում է հիմնադրամի տնօրեն Գայանե Մանուկյանը։ «Այս պահերին հատկապես սուր է զգացվում, որ մենք միասնակաn ենք, և նրանք մեր ընդհանուր երեխաներն են, որոնց համար բոլորս հավասարապես պատասխանատու ենք»,- հավելեց նա և խոսեց նարոտի նշանակության մասին։ Սպիտակ, կարմիր և մանուշակագույն թելերի միահյուսումը հայ ժողովրդի և Արցախի միասնության խորհրդանիշն է, որտեղ սպիտակը մարմնավորում է արցախյան անպարտելի ոգու մաքրությունը, կարմիրը՝ հաղթելու կամքը, մանուշակագույնը՝ մեր պատմական հիշողությունը։

 Միջոցառման ավարտին երեխաները տեսաուղերձ ձայնագրեցին իրենց ծնողների համար և ցույց տվեցին իրենց հյուսած նարոտները։

 Ամենափոքր հյուրին՝ վեցամյա Մարկ Ավանեսյանին վստահվել էր գլխավորը՝ զարդարել Սուրբ Ծննդյան աստղը, որը նա որոշել է տուն տանել: Եղել են նաև նվերներ, ամանորյա անակնկալներ, մրցույթներ, բայց ամենահուզիչը հույսի մասին «Կյանքի ճանապարհ» երգի կատարումն էր, որն առանձնահատուկ զգացումով կատարեցին տղաները։ Երգ հավատքի և Արցախի, նրանց ապագայի ավելի լավ ապագայի մասին:

 Հանդիպման ավարտին երեխաները վառեցին Ամանորի տոնածառի լույսերը և խոստացան հաջորդ տարի կրկին վերադառնալ արդեն ծնողների հետ։

 Եվս մեկ նման հանդիպում անցկացվեց նաեւ Գորիսում տեղակայված 35 երեխաների համար։