Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
Հասարակություն

2023 թվականը պետք է լինի մեր գալստյան տարին, մեր ուժի և միասնականության, ազգային համերաշխության  կերտման մեկնարկը. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի Ամանորյա ուղերձը.

Ավարտվում է 2022 թվականը՝ ստիպելով հետհայաց գցել՝ գնահատելու համար անցածն ու արվածը։

Տարին, ցավոք, բոլորիս համար էր  մարտահրավերային, տխուր և ծանր դասերով լի։ Ցավոք, տարվա ամենահիշարժան պահերը միայն տխրություն են բերում։ Թշնամին ամբողջ ընթացքում հետ չկանգնեց իր ծավալապաշտական ցանկություններից և սպառնալից հռետորաբանությունը սեպտեմբերին վերածեց ռազմական գործողության, որի արդյունքում զոհվեցին հարյուրավոր մեր քաջորդիներ, ունեցանք բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ 

Հիշատակենք նաև Երևանում տեղի ունեցած պայթունը, որը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց։

Այսօր էլ մենք Նոր տարին դիմավորում ենք թշնամու սպառնալիքի ու անմարդկային քայլերի պայմաններում, երբ Արցախը կտրված է մայր Հայաստանից, այնտեղ ապրող մեր հայրենակիցները գտնվում են հումանիտար ճգնաժամի մեջ։ Թվում է, թե մեզ բաժին է ընկել փորձությունների անվերջանալի շղթա․․․ բայց մեր հավաքական կամքը, դժվարին պահերին  ելքեր փնտելու մեր կարողությունը, գենետիկ իմաստությունն այս անգամ էլ, վստահ եմ, մեզ ոտքի են կանգնեցնելու։ 

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը։ Թող Նոր Տարվա հրաշքով իրականություն դառնան մեր երազանքները, տարին իր հետ բերի հաղթանակներ, միասնականություն, սեր և խաղաղություն։ Մեր մտքերը լինեն միայն մեր հայրենիքի վերականգնման և վերածննդի մասին։

 Վճռական է պահը, և դրա լրջությունը բոլորս պետք է հասկանանք։ 2023 թվականը պետք է լինի մեր գալստյան տարին, մեր ուժի և միասնականության, ազգային համերաշխության  կերտման մեկնարկը։ 

Այլևս անհանդուրժող պետք է լինի մեր պայքարը հանուն մեր երկրի, մեր ինքնության պահպանման՝ հակառակ թշնամու օրեցօր ավելացող ցանկությունների և աշխարհի լուռ անտարբերության։

Մենք պետք է կարողանանք ճիշտ, պրոֆեսիոնալ որոշումներ կայացնել՝ մեր երկիրը բարդագույն իրավիճակից հանելու համար, համախմբենք մեր ներուժն ու հնարավորությունները, կապերն ու կապիտալը և անտրտունջ գնանք խնդիրների լուծման ճանապարհով։ Մենք չունենք ժամանակ կորցնելու․ փոփոխություններ բերող առաջնորդների, կարող ու կամային մարդկանց կարիք ունի մեր երկիրը։

Վստահ եմ՝ 2023 թվականին բոլորիս միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանը դառնալու է այն երկիրը, որտեղ ապրում են ու արարում։

Սեր ու ջերմություն բոլորիս ընտանիքներին և խաղաղություն մեր միասնական հայրենիքին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։