Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
Հասարակություն

«Արցախ, մենք քեզ հետ ենք». արցախցիներին ուղղված աջակցության խոսքերով պաստառներ Երևանում (լուսանկարներ)

Ամանորը դիմավորող Երևանում այս օրերին արցախցիներին ուղղված աջակցության խոսքերով հաղորդագրություններ են հայտնվել շենքերի ցուցափեղկերին, բնակելի շենքերի և նույնիսկ մեքենաների ապակիներին՝ «Արցախ, մենք քեզ հետ ենք» պաստառների տեսքով։ Նպատակը մեկն է՝ այս կերպ ցույց տալ հայ ժողովրդի միասնությունը։

 Հանրապետության ճանաչման խորհրդանիշ արցախյան եռագույն նարոտով զարդարված աջակցության խոսքերով պաստառը առաջիններից էր, որ հայտնվեց  Ավետիսյան փողոցի «Ֆորտունա» խանութի ցուցափեղկին։  Ցանցի հիմնադիր Նարինե Դավթյանի խոսքով, որն ինքն էլ արցախցի է, բարձրաձայնելու որոշումն արագ կայացրել է ողջ թիմը. «Չնայած նախատոնական օրերին, բոլորիս մտահոգում է այն, ինչ կատարվում է Արցախում։ Այս ինքնաբուխ ակցիան ամենաքիչն է, որ կարող ենք անել «կյանքի ճանապարհի» այն կողմ գտնվող մարդկանց համար։

 Հիշեցնենք, որ այսօր Արցախի շրջափակման 20-րդ օրն է. հանրապետությունում իրավիճակը սրվում է նաև սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի պաշարների սպառման պատճառով։

 «ՎԻՎԱ, բժիշկներ և կամավորներ՝ Հայաստանին» հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը, որը երկար տարիներ օժանդակություն է ցուցաբերում Արցախին, նշում է. «Այս օրերին հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ դժվար ժամանակներ են ապրում, և մենք պետք է նրանց կողքին լինենք։ Էլ ինչպե՞ս կարող ենք անել դա։ Մեր միասնությունը մեր ուժն է։ Իսկ Արցախի ժողովրդին ցանկանում եմ ուժ ու համբերություն մաղթել։ Մեր գործն արդար է, բարին պետք է հաղթի»:

 Ինչպես ասում են ակցիայի մասնակիցները, ֆլեշմոբի գաղափարը չափազանց պարզ է. «Եթե այս դժվար օրերին բան ունես ասելու արգելափակված Արցախի ժողովրդին, ուրեմն պետք է խոսել, կարևոր է, որ արտահայտենք մեր աջակցությունը: Օրինակ՝ Մոսկովյան փողոցում մեր հիմնադրամի շենքի մոտ պաստառ ենք փակցրել ու տեսնում ենք, թե ինչ արձագանք է գտնում անցորդների մոտ։ Ոչ ոք անտարբեր չէ, դա շատ կարեւոր է»,- ասում է «301 իմաստության երկիր» հիմնադրամի տնօրեն Գայանե Մանուկյանը։

 Հինգշաբթի առավոտյան Երեւանի Հյուսիսային պողոտայի էկրաններին հայտնվեցին արցախցիներին ուղղված կոչեր, ապա նախաձեռնությամբ հանդես եկան այլ ընկերություններ, կազմակերպություններ, հիմնադրամներ, թանգարաններ, հասարակ մարդիկ։ Մինչ օրս տասնյակ մասնակիցներ իրենց աջակցությունն են հայտնել, այդ թվում՝ «Նաիրյան» ընկերությունը, «Տաշիր պիցցա», «Կարա Սիլվեր», «Ոստան» և «Դոլմամա» ռեստորանները, «ՌԻՈ» առևտրի կենտրոնների ցանցը, «Ֆորտունա» կենցաղային ապրանքների և ամառանոցների ցանցը, «Republica» հյուրանոցը, «LOFT» ցանցը, Նարեկացի մշակութային կենտրոնը, տարբեր բարեգործական հիմնադրամներ և այլն։