Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Կարևոր որոշում Հայաստանում արևային էներգիան զարգացնելու համար

Հայաստանի Կառավարությունը երեկ բավականին ուշագրավ որոշում է կայացրել, որով կարող է օգնել Հայաստանում արևային էներգիայի հետագա զարգացման համար, մասնավորապես սեփական արևային վահանակներ ունեցող փոքր արտադրողները կարող են առաջարկել իրենց վահանակների հզորությունը այլ բաժանորդների, նաև պայմանագրերի հիմունքներով կարող են խմբեր կազմել և էլեկտրաէներգիայի վճարներից դուրս գրումներ ստանալ։

Կառավարության նիստում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, թե 2018 թվականից ի վեր Հայաստանում ինքնավար արևային կայանների հզորությունն աճել է 12 անգամ։ Եթե 2018 թվականին Հայաստանում կար 784 ինքնավար կայանների սեփականատերեր, ապա այժմ նրանք 9500 են, իսկ ընդհանուր հզորությունը 9-ից հասել է 188 մեգավատի։

Իհարկե Հայաստանի Կառավարությունն ինքն էլ հասկանում է, որ սա չափազանց փոքր թիվ է՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի օրենսդրական դաշտը և ունեցած հզորությունների անբավարար լինելը։ Իսկ արևային էներգիայի զարգացման համար որոշում են կայացրել, որ թույլատրվի արտադրողներին իրենք որոշեն, թե ում կարող են վաճառել ավելցուկային էլեկտրաէներգիա։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրինակ նշել է, թե շատ դպրոցներ արդեն տանիքին տեղադրում են արևային վանակներ՝ նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերը, սակայն, հաշվի առնելով դպրոցների սեզոնային բնույթը, հատկապես ամռանը չաշխատելը, երբ արևն ամենաշատ հնարավորությունն է տալիս էլեկտրաէներգիա արտադրելու, այժմ դպրոցները հնարավորություն կունենան իրենց արտադրած էներգիայի մի մասը վաճառել էլեկտրացանցին, դրա փոխարեն աշնանը կամ ձմռանը՝ դուրս գրումներ իրականացնելով ստացվող էլեկտրաէներգիայի հաշվիներից։

Կառավարության այս որոշումները թերևս հեղափոխական անվանելը վաղ է, սակայն այն բավականին լուրջ և ուշագրավ հնարավորություն է տալիս արևային էներգիայի զարգացման համար։ Մյուս կողմից հարկավոր է Հայաստանում ավելացնել արևային վահանակների և մարտկոցների արտադրության ծավալները։

Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ըմդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և առկա ռեսուրսները չափազանց փոքր են իրական արդյունքներ արձանագրելու համար։

Սարգիս Աբովյան