ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևի ռեժիմը շարունակել է գնդակոծությունները` չնայած Ռուսաստանի զինված ուժերի հայտարարած հրադադարի ռեժիմին, պատասխան կրակով Ուկրաինայի հրետանին ճնշվել է։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Չնայած հունվարի 6-ին Մոսկվայի ժամանակով 12:00-ից ռուսական զորքը հրադադար էր պահպանում, Կիևի ռեժիմը շարունակել է հրետանային գնդակոծությունները ռուսական զորքերի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ», — նշել է ՊՆ-ն:
Ուկրաինայի զորքերը Կրասնոլիմանսկի ուղղությամբ չորս ականանետային կրակ են արձակել ռուսական դիրքերի ուղղությամբ, իսկ ԼԺՀ Բելոգորովկայի շրջանում՝ երեք հրետանային կրակ: Զապորոժիեի մարզի Նովոպավլովկա բնակավայրի շրջանից ուկրաինացի զինվորականները ութ հրետանային կրակ են արձակել։
«Ռուսական զորքերի պատասխան կրակով Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը, որոնցից գնդակոծություններ են իրականացվել, ճնշվել են», — ընդգծել է պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանների համաձայն՝ հունվարի 6-ին ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում ռազմական հատուկ գործողության շրջանում ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումում հրադադարի ռեժիմ է հայտարարվել մարտական շփման գծի ողջ երկայնքով։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին