Շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաները Ձմեռ պապիկից ստացան իրենց ուզած նվերները
Սուրբ Ծննդյան տոների նախօրեին 62 արցախցի երեխաներ, ովքեր արդեն գրեթե մեկ ամիս է չեն կարողանում տուն վերադառնալ, Ձմեռ պապիկից ստացան իրենց ուզած նվերները։
Ինչպես հայտնի է Արցախի շրջափակման հետևանքով այստեղ մնացած երեխաների մի մասին տեղավորել է Երևանում, մյուսը՝ Գորիսում։ Չնայած նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները, նրանք բոլորն էլ երազում են տուն վերադառնալ։
Ձմեռ պապիկին ուղղված իրենց նամակներում երեխաները, որոնցից ամենափոքրը 4 տարեկան է, իսկ ավագը՝ 16 տարեկան, հիմնականում խնդրել են նվերներ, որոնք օգնում են զարգացնել իրենց ստեղծագործական միտքը՝ պրոֆեսիոնալ ականջակալներ, երաժշտական գործիքներ, գրքեր և նույնիսկ իրեր: Ամենափոքր Տիգրանը, որը 11 ամսական է, նույնպես նվեր ստացավ՝ Ձմեռ պապը նրան նվիրեց իր առաջին հեծանիվը։
11-ամյա Լիա Ապրեսյանը երազում էր թավջութակի մասին. Սուրբ Ծննդյան նախօրեին նրան պրոֆեսիոնալ գործիք է նվիրել Հայաստան տեղափոխված Ֆրանսիայից ժամանած երաժիշտ, դիրիժոր Կամիլ Չալաևը։ Վարպետը Լիայի համար հատուկ վարպետության դաս տվեց, ապա հանձնեց նվիրական թավջութակը։
Ձմեռ պապիկի կողմից երեխաների ցանկությունները կատարելու գաղափարը պատկանում է Տաթևիկ Կարապետյանին, ով երկար տարիներ իրականացնում է ինչպես իր բարեգործական նախաձեռնությունները Հայաստանում և Արցախում, այնպես էլ մասնակցում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագծերին։ «Մեր ընտանիքը միշտ հայ ժողովրդի կողքին է, հատկապես նման օրերին։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխաներին: Ինչ էլ որ լինի աշխարհում, երեխաները պետք է հավատան հրաշքին, որ բարին պետք է հաղթի չարին»,- նշում է նա։
Այս օրերին արցախցի երեխաները նաև դիտել են ամանորյա տարբեր ներկայացումներ, գնացել կինոթատրոն, մասնակցել վարպետության դասերի։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին