Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Հասարակություն

«Արցախում 1000-ից ավելի աշխատատեղերի կրճատում, բիզնեսների փակում է տեղի ունենում»․ Մեսրոպ Առաքելյան

Ադրբեջանի կողմից շրջափակման ավելի քան 1 ամսվա ընթացքում Արցախում 1000-ից ավելի աշխատատեղեր են կրճատվել, ժամանակավորապես փակվել են բիզնեսներ, սակայն նախատեսվում է տնտեսության էականորեն տուժած ոլորտներին որոշակի աջակցություն, նաև՝ տնտեսական կառուցվածքի բարեփոխման աշխատանքներ: Այս մասին ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում:

Նա նշեց, որ 2020 թվականին պատերազմից հետո էապես փոխվել է Արցախի տնտեսության կառուցվածքը: 2021-2022 թթ. տնտեսության հատվածում բազմաթիվ նոր ծախսեր իրականացնելու պատճառով առաջացել են և բյուջետային, և տնտեսական բազմաթիվ խնդիրներ: 2023 թվականին պետբյուջեն, որը մինչև շրջափակումն էր հաստատված, նախանշում էր մոտավորապես 50 մլրդ դրամի սեփական եկամուտների չափ: «Սակայն շրջափակման առաջին օրվանից ակնհայտ է, որ հնարավոր չէ ունենալ եկամուտների նման մակարդակ: Եվ արդեն այս 1 ամսվա ընթացքում բազմաթիվ ոլորտներ, ընկերություններ հնարավորություն չունեն աշխատելու, որը ոչ միայն հարկային եկամուտների էական նվազեցում է առաջացնում, այլ նաև աշխատատեղերի: Այս պահին, ցավով պետք է արձանագրենք, որ արդեն 1000-ից ավելի աշխատատեղերի կրճատում, բիզնեսների ժամանակավոր փակման գործընթաց է տեղի ունենում»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ 2023-ի պետբյուջեն էականորեն փոխելու է իր կառուցվածքը:

Արցախի բյուջեի ներկա կառուցվածքն արդեն իսկ ուղղված էր ճգնաժամային խնդիրների կարգավորմանը: Եվ հիմա շրջափակումը, ստեղծված իրավիճակն ավելի լուրջ՝ ֆինանսական, տնտեսական մարտահրավերների առաջ են կանգնեցրել: Առաքելյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում: Առաջիկայում տնտեսության այն ոլորտներում, որոնք էականորեն տուժել են, նախատեսվում է որոշակի աջակցության, կիրականացվեն նաև տնտեսական կառուցվածքի բարեփոխման աշխատանքներ: