Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Հասարակություն

Տեղի կունենա «Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսը

Հունվարի 25-ին ժամը 19:00-ին Հենրիկ Իգիթյան գեղագիտության ազգային կենտրոնում (հասցե՝ Աբովյան 13) մեկնարկելու «Նկարազարդ հասարակած.Հայաստան» (Painted Equator Armenia) ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսը, որը շարունակվելու է մինչև հունվարի 29-ը: Եզրափակիչ ցուցահանդեսը տեղի է ունենալու Սլովակիայի Ազգային տոնի առիթով կայանալիք ընդունելության միջոցառման ընթացքում: Ցուցահանդեսին հրավիրվելու են տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

«Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագրի շրջանակներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող նկարիչներին և անվանի արվեստագետներին բաժանվել են 20×20 կտավներ։ Թեմայի ընտրության առումով հեղինակներն ազատ են եղել, և յուրաքանչյուրը նկարել է այն, ինչն իրեն հարազատ ու սրտամոտ է համարել։ Ծրագրի եզրափակիչ փուլում բոլոր նկարները կցուցադրվեն մեկ հարթակում, իսկ ցուցահանդեսի ավարտից հետո դրանք, որպես նվեր, կուղարկվեն Սլովակիայի ժողովրդին, այսինքն՝ կհանգրվանեն Բրատիսլավայում գտնվող «Painted Equator Gallery» պատկերասրահում։

«Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագրի շրջանակներում կայանալիք եզրափակիչ ցուցահանդեսում ցուցադրվելու են 164 կտավներ, որոնք նկարված են եղել 164 հայ նկարիչների և այլ մասնագիտություն ունեցող հայ ազգի ներկայացուցիչների ձերքով։ Այսպիսով՝ շուրջ մեկ ու կես տարի տևած «Նկարազարդ հասարակած.Հայաստան» ծրագիրը ավարտվում է:

Նախագիծը միտված էր համախմբել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող ստեղծագործողներին: Բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Միրոսլավ Հացեկը, ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Արմինե Թումանյանը և այլ արվեստագետներ։