Ստորագրվել է մտադրությունների հուշագիր` Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի միջև այսօր կնքվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց (ՈՒՀՄԴ) հիմնելու վերաբերյալ:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Սարդարյանը:
Ըստ հուշագրի` կողմերը հետամուտ են լինելու ապահովել Ուկրաինայում գործող հայ համայնքի ներկայացուցիչների հայեցի կրթությունը` իրականացնելով հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է Օդեսայում hայկական միջազգային դպրոցի հիմնումը և նշել, որ հուշագիրը կնպաստի համատեղ ջանքերով կրթական ու մշակութային գործունեության կազմակերպմանը:
«Համագործակցությունը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի նոր զարգացումների համար և արդյունավետ հարթակ կլինի երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև մասնագիտական երկխոսությունը խթանելու առումով։ Կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի փորձառությունն արդյունավետ կօգտագործվի ուսումնակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման գործընթացում՝ հիմք ստեղծելով դրանց հետագա ընդլայնման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար` հույս հայտնելով, որ ապագայում հայ-ուկրաինական համագործակցությունը կներառի նոր նախաձեռնություններ:
Ուկրաինայի կրթության և գիտության նախարարը հանդիպման ընթացքում կարևորել է նաև կառույցի համագործակցությունը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի