Կորեական Hanwha Qcells ընկերությունը 2,5 միլիարդ դոլար է ներդնում ԱՄՆ-ում արևային էներգիայի զարգացման համար
Ngv.ru-ն գրում է, որ հարավկորեական արևային էներգիայի Hanwha Qcells ընկերությունը հայտարարել է, որ 2,5 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ում իր արտադրական հզորությունների ընդլայնման համար, կստեղծի մինչև 2500 նոր աշխատատեղ Ջորջիա նահանգում:
Hanwha Qcells-ը հայտարարել է, որ ընդլայնելու է իր գործող արևային վահանակների արտադրության գործարանը Ջորջիայի Դալթոնում և կբացի երկրորդ գործարանը Քարթսվիլում: Դալթոնի արևային վահանակների հավաքման գործարանը կավելացնի արտադրությունը տարեկան 2 ԳՎտ-ով, ընդհանուր հզորությունը հասցնելով մինչև 5,1 ԳՎտ-ի: Քարթսվիլում վահանակների արտադրությունը կսկսվի 2024 թվականին։ Նոր գործարանը կարտադրի արևային բջիջների բաղադրիչներ, ներառյալ սիլիցիումի ձուլակտորներ, վաֆլիներ և բջիջներ, ինչպես նաև մոդուլներ: Ներկայումս ԱՄՆ-ում հավաքված արևային մարտկոցների մեծ մասում օգտագործվում են ներմուծված բաղադրիչներ:
Անցյալ տարի Hanwha Qcells -ի բաժնետոմսեր էր ձեռք բերել Նորվեգիայի REC Silicon ընկերությունը, որը նախատեսում է վերսկսել պոլիսիլիկոնի՝ արևային վահանակների հիմնական հումքի, արտադրությունը իր Վաշինգտոնի Մոզես Լեյք գործարանում այս տարվա վերջին:
Hanwha Corp կոնսորցիումի արևային թևի հայտարարությունը խոշորագույն կորպորատիվ արտադրական պարտավորություններից մեկն է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընդունել է գնաճի նվազեցման օրենքը, որը ներառում է ավելի քան 300 միլիարդ դոլարի սուբսիդիաներ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար: Այդ սուբսիդիաների մի մասն ուղղված է խթանելու մաքուր էներգիայի արտադրանքի ներքին արտադրությունը, ինչպիսիք են արևային մարտկոցները և վահանակները, որոնք ներկայումս արտադրվում են հիմնականում Չինաստանում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին