Բոլոր այն ուժերը, որոնք նման գործընթացով են զբաղվում, եթե չեն կարողանում օգնել, ապա պետք է լռեն. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, որը չի կարողացել Երևանից մեկնել Արցախ ու այս օրերին այստեղ է, մեզ հետ զրույցում ասաց, որ Արցախի շրջափակման մասով որևէ դրական տեղաշարժ չկա՝ չնայած անընդհատ դաշտ նետվող հույսերին։ Իսկ գազամատակարարման և էլեկտրաէներգիայի «էներգետիկ ահաբեկչությունը», ինչպես ձևակերպեց ինքը, ավելի է խորացրել ճգնաժամը։
«Աշխատանքների մասով կարող եմ ասել, որ կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը, Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, ամենօրյա ռեժիմով աշխատում է, փորձում ենք եղած ռեսուրսների շրջանակներում կարգավորել։
Մասնավորապես՝ պարենի հետ կապված արդեն ներդրվել է կտրոնային համակարգը, մեկ շաբաթ է՝ բնակիչները կտրոններով են ապրանքները խանութներից գնում, որպեսզի դեֆիցիտ տեղի չունենա։ Դրա հաշվին ինչ-որ ձևով այդ պարենային ճգնաժամի շատ փոքր հաղթահարում արվում է, սակայն, եթե պատկերավոր ասենք, ապա այս մեկուկես ամսում Արցախ պետք է տեղափոխվեր մոտ 20 հազար տոննա ապրանք, այսօր այդ մի քանի հարյուր տոննան ընդամենը մեկ-երկու տոկոս է կազմում, այսինքն՝ ընդամենը սովի հաղթահարման բարդ հնարավորությունների շրջանակներում է պարեն տեղափոխվում Արցախ»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը։
-Այս օրերին դարձյալ խոսվեց Արցախում ներքաղաքական լարվածության մասին, արդյոք հարթվե՞լ են խնդիրները Արցախի նախագահի ու պետնախարարի միջև, թե՞ որոշակի լարվածությունից դեռ կա։
-Այս պահին որևիցե խնդիր չեմ տեսնում, աշխատանքային գործընթաց է, յուրաքանչյուրն իր աշխատանքյաին պարտականությունների շրջանակներում աշխատում է։ Այս պահին որևիցե խնդիր չկա, իշխանության տարբեր թևերը շարունակում են իրենց աշխատանքը, և Ռուբեն Վարդանյանը Արցախ տեղափոխվելու առաջին օրից, առավել ևս՝ այս շրջանում բոլորին համախմբման կոչ է անում և այդ ուղղղությամբ մեծ քայլեր է ձեռնարկում;
-Իսկ կա՞ այդ համախմբումը։
-Առնվազն այս փուլում Արցախում որևէ քաղաքական գործընթացի վրա նույնիսկ քննարկման ժամանակ ծախսելը ակնհայտ է, որ նպատակահարմար չէ այսօր։ Մենք ունենք խնդիր ճգնաժամից դուրս գալու, որից հետո հնարավոր է որևէ քաղաքական քննարկում սկսել։
-Նկատի ունեք արտահերթ ընտրություննե՞րը։
-Խնդիրը Սահմանադրության փոփոխությունների մասով էր, որը հրապարակային ներկայացվել և քննարկվել է մինչև Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը։ Այսինքն՝ կար նախաձեռնություն Սահմանադրություն փոփոխություն իրականացնելու, որից որոշ ժամանակ հետո՝ արտահերթ ընտրություններ, այս պահին այդ գործընթացն ակտիվ չէ, և հուսով ենք՝ նման օրակարգի քաղաքական ուժերը կանդրադառնան ճգնաժամի հաղթահարումից հետո։
-Ռուբեն Վարդանյանը, ինչպես հասկացանք, այս օրերին պատգամավորների ու այլ պաշտոնյաների հետ շրջում է մարզերով, գյուղերով, հանդիպում ժողովրդի հետ։
-Այո, նաև հրապարակվում են այդ այցերը, երկու օր է՝ և՛ կառավարության, և՛ այլ պաշտոնայների հետ խմբով ու ոչ միայն Ռուբեն Վարդանյանի գլխավորած խումբը, այլ նաև Ռուբեն Վարդանյանի առաջարկով նաև այլ՝ և՛ կառավարության անդամներ, և՛ նաև պատգամավորներ, տարբեր խմբերով այցելում են գյուղական բնակավայրեր, հիմնականում նպատակը այս ճգնաժամի օրերին հասարակության համախմբումն է, ու նաև հենց տեղում լսել այն խնդիրները, որ այս պահին ունի բնակչությունը։
-Այս օրերին նորից ակտիվացել են Ռուբեն Վարդանյանի դեմ հարձակումները, հիմնականում՝ սորոսական զանգվածի կողմից, նաև Արայիկ հարությունյանի թիմակիցների։ Սա ինչո՞վ եք բացատրում։
-Կդժվարանամ մեկնաբանել, այսօր և՛ Ռուբեն Վարդանյանի, և՛ մեր ամբողջ թիմի ռեսուրսն ուղղված է այս ճգնաժամը հաղթահարելուն, և հույս ունեմ, որ բոլոր այն ուժերը, որոնք նման գործընթացով են զբաղվում, առնվազն եթե չեն կարողանում օգնել, ապա պետք է լռեն։
-Իսկ կա՞ դիմադրություն Ռուբեն Վարդանյանի ծրագրերին այս ճգանաժամի հաղթահարման գործում։
-Արցախի բնակչության կողմից որևէ դիմադրություն չենք տեսնում, դեռ ավելին՝ կա մեծ աջակցություն։
-Իսկ քաղաքական ուժերի, քաղաքական խմբերի կամ անհատների կողմից տեսնո՞ւմ եք։
-Առնվազն որևիցե խնդիր մենք չենք նկատում, որ դա խոչընդոտի կառավարության աշխատանքների իրականացմանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




















Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն
Խփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն Հարությունյան
Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վեր...
Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փա...
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան
Արագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց