Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկ. ՀՀ կենսաթոշակառուների ավելի քան 20%-ը ստանում է կենսաթոշակ բանկի քարտերով

ՎՏԲ-Հայաստան Բանկը նախորդ տարվա արդյունքներով ավելացրել է բանկի քարտերով կենսաթոշակ ստացող հաճախորդների թիվը մինչև 110 հազ․մարդ։ Հաճախորդների այս խմբի քարտերով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը նախորդ տարվա երկրորդ կիսամյակում հասել է 3,2 մլրդ  դրամի՝ ավելի քան 8 անգամ գերազանցելով առաջին կիսամյակի արդյունքը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում Միասնական սոցիալական ծառայության ամենամոտ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ: Այնուհետև Բանկը բացում է հաճախորդի անունով քարտային հաշիվ, և արդեն հաջորդ ամսվանից կենսաթոշակը փոխանցվում է հաճախորդի քարտին: 

Քարտի տարեկան սպասարկումն անվճար է, ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում:

Բացի այդ, Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի պետական ծրագրի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ամսական ստանալ ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով կատարված վճարումների գումարի 10%-ը (բայց ոչ ավելի  քան 5000 ՀՀ դրամ): 2022թ․ երկրորդ կիսամյակում նման վճարումների ծավալը գերազանցել է 250 մլն ՀՀ դրամը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան շուկայի առաջատարներից է կենսաթոշակային վճարումներով։ Այսօր հաճախորդների գրեթե մեկ չորրորդն ընտրում է մեր բանկը կենսաթոշակ ստանալու համար: Միևնույն ժամանակ, անցյալ տարի նկատվել է կենսաթոշակային քարտերով գործարքների բարձր ակտիվություն. երկրորդ կիսամյակում բնակիչները կատարել են 3,2 մլրդ ՀՀ դրամի ավելի քան 800 հազար անկանխիկ վճարումներ, ինչն 8 անգամ գերազանցել է առաջին կիսամյակի արդյունքները։ Աճի խթան հանդիսացավ Կենսաթոշակի և նպաստի հետվճարային պետական ծրագիրը, որի շրջանակներում մենք որոշեցինք երկարաձգել բանկի մասնակցությունը մինչև հուլիս ամիս: Ծրագրի  շրջանակում կենսաթոշակառուները կարող են ստանալ ամսական 10% հետվճար՝ ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով վճարված գումարից» ,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է կենսաթոշակային տարիքի հաճախորդներին ձևակերպել «Սոցիալական» ավանդատեսակը: Նվազագույն գումարը կազմում է 10 հազ․ՀՀ դրամ, ժամկետը՝ 61-ից 365 օր։ Ավանդի տոկոսադրույքը կազմում է տարեկան 5.25% - 8.1%, տարեկան եկամտաբերությունը՝ 5.28% - 8.08%։ Ավանդը նախատեսում է միջոցների համալրման և ելքագրման հնարավորություն՝ մինչև նվազագույն մնացորդը։ Ավանդի տոկոսները վճարվում են ամսական կամ ժամկետի վերջում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կենսաթոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: