«Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոնի շրջանակում քննարկվել է «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը
«Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոնի շրջանակում կազմակերպված «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի պանելային քննարկման հատուկ հյուրն «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է եղել։
Ինչպես տեղեկացրին կուսակցությունից, քննարկման ընթացքում գրքի հեղինակներ Հասմիկ Սիմոնյանն ու Արմինե Դանիելյանը ներկայացրել են գրքում տեղ գտած՝ տարբեր մասնագիտություններ ունեցող հիսուն կանանց հետաքրքիր ու զարմանալի պատմություններ։ Այդ կանանց շարքում հանրության լայն շրջանակներին հայտնի դիվանագետներ, գյուտարարներ, ճամփորդներ, գիտնականներ, արվեստագետներ են։
«Այս գրքի գոյությամբ մենք այլևս կարիք չունենք ապացուցելու, որ կանայք ինչ-որ բան կարող են»,- նշել է Մանե Թանդիլյանը.
Նա նկատել է՝ այս գրքում պատմություններ են իրական կանանց մասին, որոնք սեփական օրինակով են ցույց տվել, որ կանանց առջև փակ դռներ չկան, որ նրանք չեն հանձնվում, և կանգ չեն առնում ոչ մի դժվարության առջև։
«Հայ կանայք շատ վաղուց են բացել դռները մեծ հնարավորությունների առջև, նրանք ձգտել են ու հասել ավելիին։ Մասնավորապես, անդրադառնամ ընտրել-ընտրվելու իրավունքին։ Ես մեծ հպարտությամբ եմ տարբեր դահլիճներում ասում, որ կին պատգամավոր, դեսպան ենք ունեցել։ Ես առիթ եմ ունեցել Տոկիոյում պատմել, որ Ճապոնիայի առաջին կին դեսպանը հայուհի է եղել։ Եվ դա ինձ համար մեծ հպարտություն էր։ Թե՛ այս գիրքը, ու թե՛ նման պատմությունները ևս մեկ վերահաստատումն են այն բանի, որ, այո,՛ կանայք կարող են, և ես համոզված եմ, որ մենք դեռ շարունակելու ենք մեծ հպարտությամբ խոսել ու պատմել աշխարհը փոխող, դեպի դրականը տանող ու այն ավելի լավը դարձնող հայ կանանց մասին»,- ասել է Մանե Թանդիլյանը։
Փառատոնի շրջանակում նա նաև ներկա է գտնվել Արտակ Մաթևոսյանի «Ծնոտը հենելու համար է» և Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» և «Գաղտնիքների տիրակալը» գրքերի շնորհանդես-քննարկումներին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին