Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. Փաշինյան
Հասարակություն

Մեր մտքերը, մեր քայլերը, մեր աշխատանքն ու նպատակները պետք է ուղղենք Արցախի նորովի վերածննդին․ «Ապրելու երկիր» կուսակցություն

Այսօր լրանում է Արցախյան շարժման 35 ամյակը։ 

1988-ին սկիզբ առած շարժումն ԱԶԱՏԱՄԱՐՏ էր դասական իմաստով. Հայաստանում և Արցախում ձևավորված ազգային ազատագրական պայքարի արդար ու ազնիվ նպատակը սեփական հայրենիքում անկախ ու արժանապատիվ ապրելն էր։  

Արցախյան շարժումը մեր պատմության կարևորագույն էջերից մեկն է, որի ընթացքում մեր ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն՝ համախմբվելով շարժման կուռ գաղափարի, ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման, անկախության և ազատության անուրանալի արժեքների շուրջ։ 

Այսօր Արցախը կրկին բնաջնջման ու հայաթափման վտանգի առջև է կանգնած, և սա պարզապես շարունակությունն է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների, հայության ամբողջական վերացման՝ այդ թվում բոլոր մակարդակներում՝ թե՛ մշակութային, թե՛ քաղաքակրթական ու թե՛ հասարակական։ Բայց Արցախն այսօր էլ կանգուն ու տոկուն է, ինչպես երբևէ։ Արցախը չի հանձնվել և չի հանձնվելու, քանի դեռ Արցախ հողում ապրում է հայրենանվեր  և ուժեղ արցախցին։ 

1988-ից հետո տարեց տարի մասնատված միասնականությունը վերածվեց անտարբերության, որի արդյունքն Արցախի այսօրվա կարգավիճակն է։  Ուստի այսօր մենք 35 տարի առաջ որդեգրած սկզբունքների վերաարաժևորման, մեր միասնականության վերակերտման կարիք ունենք, որովհետև ևս մեկ անգամ սխալվելն ու շարունակական անտարբերությունը կարող են ճակատագրական լինել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, մեր պետականության համար։ 

Այսօր, առավել քան երբևէ, մեր մտքերը, մեր քայլերը, մեր աշխատանքն ու նպատակները պետք է ուղղել Արցախի նորովի վերածննդին, Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնմանն ու միասնական հայրենիքի կերտմանը։ 

Հավերժ փառք ու խոնարհում մեր միասնական հայրենիքի համար ընկած մեր քաջարի մարտիկներին։