ԱՏՁՄ-ն և staff.am-ը կնքել են համագործակցության հուշագիր. «Դիջիթեք 2022»-ի համար այս տարի կգործի կարիերայի հատուկ հարթակ
Այսօր՝ փետրվարի 28-ին, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը և staff.am գործադիր տնօրեն Նազելի Բադալյանը կնքեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրի առարկան կողմերի համագործակցությունն է «Դիջիթեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում, համաձայն որի staff.am-ն անվճար հիմունքներով տրամադրելու է կարիերայի հատուկ հարթակ տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թափուր հաստիքների հրապարակման համար։
Կողմերը նշեցին, որ համագործակցությունը հնարավորություն կընձեռի իրենց տեխնոլոգիական նորարարությամբ հանդես եկող ընկերություններին տեղեկություն տրամադրել ցուցահանդեսի այցելուներին ընկերության կարիերայի հնարավորությունների մասին, իսկ ցուցահանդեսին մասնակից անհատները կծանոթանան ընկերությունների նորարարություններին, և հետաքրքրության դեպքում կարող են տեսնել առկա թափուր հաստիքները՝ ընդամենը անցնելով QR կոդով։
Կարիերայի հատուկ հարթակը հասանելի կլինի տեխնոլոգիական ցուցահանդեսի բոլոր մասնակիցների համար մինչև ապրիլի 1-ը, իսկ ընկերությունների կողմից կարիերայի նշված հատուկ հարթակում հայտարարությունների հրապարակումը հնարավոր կլինի մինչև «Դիջիթեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսի ավարտը։
Նշենք, որ այս տարի «Դիջիթեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսը կկայանա 2023 թ. մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Շուրջ երկու տասնամյակ անցկացվող տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսն այս տարի աչքի է ընկնելու իր ծավալով՝ ընդգրկելով ամբողջ մարզահամերգային համալիրը։
Առաջին անգամ կլինեն առանձին բաժիններ ստարտափների և կրթական հաստատությունների համար, որոնք տեխնոլոգիական կրթական ծրագրեր են իրականացնում։ Իսկ «Դիջիթեք» համաժողովը կանցկացվի «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» թեմայով։





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին