Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժները ևս կատեստավորվեն և լրավճար կստանան

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հաստատեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նիջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական ուսումնական հաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն  ու դրա արդյունքում վերջինիսլրավճարի տրամադրումն  է։

2021/2022 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել են 5099 ուսուցիչներ (76.8%-ը՝ կանայք), որոնց 42.6%-ն ունեցել է միջին մասնագիտական կրթություն:

Մանկապատանեկան մարզադպրոցներում մարզումներն իրականացրել են 2104 մարզիչ-մանկավարժներ, նրանցից (324-ը`  15.4%-ը՝ կանայք):

Մանկվարժների ցածր աշխատավարձը խոչընդոտում է նոր մասնագետների՝ համակարգ մուտք գործելուն:

Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար  կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը արտադպրոցական ուսումնական հաստատություններ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է  ամրագրված լրավճարհետևյալ տրամաբանությամբ․

Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած կկազմի 100 հազար դրամ):

Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար՝  մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած կկազմի 80 հազար դրամ):

Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած կկազմի 60 հազար դրամ):

Կամավոր ատեստավորման գործընթացի իրականացման տեղեկանք.

Կամավոր ատեստավորումն անցկացվելու  է նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան․

1) 2023 թվականից սկսած  ատեստավորումն իրականացվելու է մարզադպրոցներում դասավանդող  ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ինչպես նաև ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողների համար։

2) 2024 թվականից սկսած՝  ատեստավորումն  անցկացվելու  է նաև մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական  կենտրոններում, մշակույթի տներում  դասավանդող մանկավարժական աշխատողների համար։ 

3) 2023 թվականից սկսած ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, ով լրավճար կարող է ստանալ որևէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսված։

Դիմումների ընդունումը կսկսվի մարտի 15-ից, դիմումներն ընդունվելու են էլեկտրոնային տարբերակով: