Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Իշխանությունները կփոխվեն, իսկ բիզնեսը պետք է հավերժ լինի. «Սպայկա»-ին թիրախավորելը սխալ է

Թուրքիայում երկրաշարժերից հետո այդ երկրին Հայաստանի կողմից օգնություն ցուցաբերելու հանգամանքը բուռն քննարկումների թեմա դարձավ Հայաստանում, հանրության մի մասը ողջունում էր հումանիստական քայլը, շատերն էլ՝ քննադատում, որ 44-օրյա պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունից հետո սխալ էր մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկել այդ երկիր։

Արդարացվա՞ծ է քննադատությունը, թե՞ ոչ, բարդ է ասել, յուրաքանչյուրն էլ իր փաստարկներն ու հակափաստարկները կարող է բերել։ Ցավոք, մի շարք դեպքերում թիրախ է դառնում խոշորագույն տրանսպորտային ընկերությունը, որը պարզապես իր պարտքն է կատարել, ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետությանը։

Հանրային մեծ լսարան և ճանաչում ունեցող անձինք ևս երբեմն փորձում են քննադատել «Սպայկա» ընկերությանը՝ հաշվի չառնելով օբյեկտիվ իրողությունները։ Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը հայտարարել է, թե «Սպայկա»-ի սեփականատերերի անունները Նիկոլ Փաշինյանը միշտ կապել է նախկինների հետ, և հարցադրում անում, թե ինչպես է «նախկինների անվան հետ կապվող, նախկիններին ծառայած տվյալ ընկերությունը հիմա ակտիվորեն ծառայում է ներկաներին»:

Նախ, հարկավոր է հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, բիզնեսը իշխանություն չի ճանաչում։ «Սպայկան» Հայաստանի խոշորագույն տրանսպորտային ընկերությունն է, և ցանկացած իշխանություն՝ նախկին, ներկա, նաև ապագա, ուզած-չուզած պետք է այդ գործոնը հաշվի առնի՝ բիզնեսի հետ հարաբերվելիս։ Ակնհայտորեն, սխալ է բիզնեսին թիրախավորելը, առավել ևս, որ ընկերությունը քաղաքական խաղերի մեջ չի մտել, ՀՀ շահերի դեմ ոչինչ չի արել, ընդամենը խոշոր հարկեր է վճարում ՀՀ պետբյուջե, սնունդ ներկրում, երբեմն էլ իրականացնում պետական պատվերները՝ հումանիտար օգնություն տեղափոխելով կամ այլ ծառայություն մատուցելով։

Բիզնեսը չի կարող չմատուցել այդ ծառայությունները, ցանկացած իշխանություն փոխվում է, իսկ բիզնեսը, տնտեսությունը, տնտեսական հարաբերությունները հավերժ են, դրանք ավանդույթներ են, որոնք տարիների ջանք են արժեցել։ Ժողովրդավար որևէ երկրում քաղաքական իշխանության փոփոխությունից հետո բիզնեսը չի փակվում, այլ, ընդհակառակը, աշխատում է , հարկեր վճարում, կատարում իր պարտքը, աշխատատեղեր ստեղծում։ Ուստի, հանրային կարծիք ձևավորողները առնվազն պարտավոր են զուսպ լինել իրենց գնահատականներում, հատկապես, երբ այդ գնահատականները աղերս չունեն իրականության հետ։

Սերինե Բադալյան