Իշխանավորների «վստահությունն» ու «ոչիշխանական» տխուր արդյունքները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Որքան շատ փորձանք են բերում Հայաստանին ու Արցախին օրվա իշխանությունները, այնքան վստահ են դառնում, որ վայելում են հանրության աջակցությունը: Մեկ անգամ չէ, որ բարձր պաշտոն զբաղեցնող քպականները համոզված հայտարարել են, թե ցանկացած ընտրությունների դեպքում իրենք հաղթելու են: Դե, հանուն արդարության, պետք է նշել, որ նախորդ երեք ընտրություններում (երկու անգամ՝ խորհրդարանական և մեկ անգամ՝ Երևանի ավագանու) այդպես էլ եղել է:
Բայց... Բանն այն է, որ քպականները նման վստահությամբ հաղթել են, երբ արդեն իշխանություն են ունեցել: Եթե 2018 թվականի երկու ընտրություններն անցան հանրային էյֆորիայի ֆոնին, ապա 2021 թվականի ընտրությունների պարագայում ոչ մեկ անգամ նշվել է, որ նույնիսկ «նախկինների» օրոք այդ կարգի վարչական ռեսուրս չի կիրառվել: «Ոչիշխանական» վերջին ընտրությունները, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, եղել են 2017 թվականին՝ ի դեմս «Ելք» դաշինքի: Այդ ընտրություններում, որի լեգիտիմությունը որևէ մեկը չի վիճարկել, այս քաղաքական ուժը ստացել էր ընդամենը 122 հազար քվե, ընդ որում՝ ՀՀԿ-ի առավել շատ քվե ստացած երեք պատգամավորները ավելի շատ ձայն էին ստացել ամբողջ «Ելք» դաշինքից:
Այն ժամանակ «Ելք»-ից ամենաշատ քվե ստացել էր Նիկոլ Փաշինյանը՝ 11763: Երկրորդը Մանե Թանդիլ յանն էր՝ 5110 ձայն: Երրորդ տեղում ներկայիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր մոտ 3999 քվեով: Մյուսները շատ ավելի քիչ ձայն էին ստացել: Օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանը ընդամենը 940 ձայն էր ստացել, Ռուբեն Ռուբինյանը՝ 769, իսկ Տիգրան Ավինյանը՝ 374: Պատահական չէ, որ շատ փորձագետներ վստահ են, թե որ օրը ՔՊ-ն իշխանության չեղավ, ու ընտրություններ անցկացվեցին, այսօրվա իշխանավորները նույնիսկ 2017 թվականի քվեները չեն ստանա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան