Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ով է մտածում թոշակառուի մասին, իսկ ով իր դրամապանակը ուռեցնելու մասին․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխությունից հետո օրենքի խախտումներին պետք է տրվի իրավական գնահատական․ Ավետիք Չալաբյան«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն՝ «8 կանչի» վերաբերյալՀարություն Մկրտչյանը ներողություն կխնդրի Սամվել ԿարապետյանիցԱնվտանգություն և ինքնիշխանություն. Հայաստանի մարտահրավերները Հարավային Կովկասում Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 6 մլրդ ՀՀ դրամովԻշխանությունը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել մեր ժողովրդին․ Դավիդ ՂազինյանՈւնենալով 74%, ԱՄՆ կարող է իր չափաբաժինը փոխանցել երրորդ կողմին․ Արմեն ՄանվելյանԹրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Կրթությունն անկում է ապրում, թմրանյութերը ներխուժում են դպրոցներ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ունենք հստակ ճանապարհ. Շիրազ ՄանուկյանՑՈ՞ր քայլը կբարեփոխի Ձեր կյանք. 300000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում. Գոհար Մելոյան«Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն Իրանն ու Ռուսաստանը թույլ չեն տա, որ Թուրքիա գերիշխի Հարավային Կովկասում․ Մենուա ՍողոմոնյանԻշխանության ձեռքում ուժն է, մեր ձեռքում՝ խիղճն ու ճշմարտությունը․ Հովհաննես ԻշխանյանՉեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Արևային էներգիան կարող է խթանել էլեկտրամոբիլների թռիչքաձև աճըԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները
Հասարակություն

ՏՏ խոշոր հարկատու «ԴեվՍոֆթ» ընկերությունը Հայաստանում է արդեն մեկ տարի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

DevSoft Armenia ընկերությունը ստեղծում է գործիքներ ծրագրավորողների համար, դրանք կոչվում են UI գրադարաններ, որոնցով ծրագրավորողներն ավելի հեշտ ու արագ են կառուցում իրենց ծրագրերը: Ընկերության ղեկավար Դավիթ Գրիգորյանի հետ զրուցել ենք դրա ստեղծման, առաջարկվող ծառայությունների, այս տարվա «ԴիջիԹեքին» մասնակցության մասին, անդրադարձել նաև IT ոլորտին հուզող հարցերին: Դավիթը նշում է, որ աշխարհի տարբեր անկյուններից ծրագրավորողներ օգտվում են ընկերության գործիքներից կամ էլ ամբողջովին դրանցով են կատարում իրենց պատվերները: «Հայաստանում ունենք 200-ից ավելի աշխատակից, ունենք նաև գրասենյակներ Էստոնիայում, Ֆիլիպիններում, Կիպրոսում, իսկ հիմա ուղղությունը Հունգարիան, Հնդկաստանը և Վրաստանն են»,ընդգծում է «Փաստի» զրուցակիցը:

Հայաստանյան գրասենյակն այս տարի նշում է իր գործունեության մեկամյակը: Ընկերության ղեկավարն ասում է՝ DevSoft Armenia-ն, ընդլայնվելով, գրասենյակներ հիմնելով տարբեր երկրներում, դարձել է միջազգային ընկերություն. «Հայաստանում՝ որպես այս տարածաշրջանը «ծածկող» երկիր, պետք է գրասենյակ ունենայինք: Աշխարհում տեղի ունեցող գործընթացները նպաստեցին նրան, որ ԱՊՀ երկրներից մասնագետներ ժամանեն Հայաստան և այստեղ մեր գրասենյակի բացման գործընթացը ևս արագանա»: Խոսելով ընկերության առանձնահատկությունների մասին՝ նշում է, որ այն տեխնիկապես ավելի հետաքրքիր է ծրագրավորողների համար:

«Սա վերաբերում է առօրյա աշխատանքներին ու առաջադրանքներին, որոնք նրանք պետք է լուծեն: Դրանք նաև նպաստում են մեզ մոտ աշխատող մասնագետների արագ զարգացմանը։ Աշխատանքի բնույթը հետաքրքիր է և շատ արագ զարգացող: Ստեղծում ենք ու սպասարկում մեր պրոդուկտները, ոչ թե պատվերներ կատարում, անընդհատ աշխատում ենք մեր լուծումների կատարելագործման ուղղությամբ: Շատ ընկերություններից հենց այս հատկանիշներով ենք տարբերվում: Մեր ընկերության ծրագրավորողները ստեղծում են գործիքներ մյուս ծրագրավորողների համար, տեխնիկական տեսանկյունից՝ իրենք մի քանի քայլ առաջ են, ավելի լայն ու խորն են մտածում: Մեր տեխնիկական աջակցության բաժինը աշխարհի մակարդակով լավագույններից մեկն է, սա չափազանցություն չէ, հաճախորդին տալիս ենք տեխնիկական ամբողջական սպասարկում:

Օրինակ՝ մեր հաճախորդը Հնդկաստանում բնակվող ծրագրավորող է: Մեր աջակցող ինժեները ստանում է հայտը և մինչև վերջ արձագանքում հաճախորդի բոլոր հարցերին, լուծում առաջացած խնդիրները: Շուկայի ու հաճախորդների հետ սինխրոնիզացված աշխատում ենք: Շատ ենք կարևորում մեր աշխատակիցների հանգստի և ժամանցի ապահովումը: Սպորտ, արվեստ, ինտելեկտուալ խաղեր՝ այս ամբողջը մեր թիմի յուրաքանչյուր անդամի համար առաջնահերթություն է»,-հավելում է Դավիթը:

Պետք է ընդգծել, որ ընկերությունում իրապես մեծ ուշադրություն են դարձնում աշխատակիցների հարմարավետությանը, ամեն ինչ արվում է, որ ստեղծագործական աշխատանք կատարող մասնագետները նաև լիարժեք կերպով հանգստանան, իսկ հանգիստն իր մեջ ներառում է ինտելեկտուալ խաղեր, սպորտային միջոցառումներ, թիմի անդամների հանդիպումներ: Իսկ հիմնական նպատակը յուրօրինակ համայնքի կերտումն է: Ի դեպ, DevSoft Armenia-ն մասնակցելու է մարտի 10-12-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսին՝ այցելուներին ներկայացնելով իրենց առանձնահատկություններն ու գրավչությունը։ Սա հարթակ է լինելու ծանոթանալու, շփվելու, գուցե հետագայում նաև համագործակցելու համար: Զրուցեցինք նաև ոլորտային խնդիրների մասին: Մեր պաշտոնյաները տարբեր հարթակներից հայտարարում են, որ Հայաստանը դիրքավորվում է որպես IT երկիր:

«Սրա մասին ասվում է, բայց իրականում մի շարք առումներով հետ ենք այն երկրներից, որոնց հետ պետք է մրցակցեինք: Մեզ մոտ չկան ոլորտային արտոնություններ: Մտահոգությունն այն է, որ մեր երկրից կարող են մեծ և լուրջ կազմակերպություններ, օրինակ՝ Վրաստան գնալ: Մեկ պարզ օրինակ. Հայաստանում ԱՁ-ն հարկվում է 5 տոկոսի չափով, Վրաստանում՝ մեկ տոկոսի, արդյոք ՀՀ քաղաքացին ԱՁ չի բացի Վրաստանում, վերադառնա Հայաստան և վրացական ԱՁ-ով աշխատի: Բացառված չէ: Մեր մտահոգությունները կապված են նման հարցերի հետ, Հայաստանը չի մրցակցում այլ պետությունների հետ հարկային միջավայրի բարելավման ուղղությամբ:

Պետությունը պետք է հստակ չափանիշներ սահմանի, օրինակ՝ բացառապես արտահանում իրականացնող ընկերությունները պետք է դոլարով աշխատավարձ վճարեն: Օրինակ՝ IT ընկերությունն ունի հաճախորդներ բացառապես արտասահմանից, գործարքների համար վճարումները կատարվում են դոլարով և, բնական է, նա պետք է հնարավորություն ունենա աշխատավարձերը ևս վճարել արտարժույթով: Հեծանիվ չենք հնարում, ուրիշ երկրներ սա վաղուց անում են: Պետք է օգտվենք լավագույն փորձից, հակառակ դեպքում՝ իրենք վազում են, իսկ մենք տեղում կանգնած ենք: Նմանատիպ շատ հարցեր կան, որոնք մեզ մտահոգում են, համոզված ենք, որ ամիսների ընթացքում շատ մեծ ընկերություններ մեր երկրից կգնան, իսկ նրանք մեր երկրում հարկեր են վճարում»,եզրափակում է Դավիթ Գրիգորյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում