Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Հասարակություն

Ջեսափի մրցույթի թեման այս տարի հատկապես արդիական է Հայաստանի համար՝ հաշվի առնելով վերջին պատերազմը. Սիրանուշ Սահակյան

2023թ. մարտի 5-ին Երևանում տեղի ունեցավ Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի հայաստանյան մրցափուլը:  Միջոցառումը ուսանողներին հարթակ  տրամադրեց՝ ցույց տալու միջազգային իրավունքի ոլորտում իրենց գիտելիքները, ինչպես նաև իրավական վերլուծություններ կատարելու նրանց հմտությունները:

Ջեսափը ամենամեծ միջազգային դատախաղ-մրցույթներից մեկն է, որին մասնակցում են ավելի քան 700 համալսարաններ՝ աշխարհի գրեթե 100 երկրներից։ Մրցույթը նմանակում է Արդարադատության միջազգային դատարանի առջև երկու երկրների միջև հորինված վեճ  և բաղկացած է գրավոր և բանավոր փուլերից, որոնց ընթացքում մասնակից թիմերը ներկայացնում են իրենց փաստարկները:

Դատախաղ-մրցույթը տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր ժամանակաշրջանում՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ վերջին պատերազմը և Արդարադատության միջազգային դատարանում ընթացիկ դատավարությունները, ինչպես նաև պատերազմի արդյուքում առաջ եկած մի շարք իրավական մարտահրավերներ, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության, ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի այլ խախտումների համար պետական պաշտոնյաների պատասխանատվության վերաբերյալ խնդիրները:

Միջոցառումը կազմակերպվել էր «Միջազգային և համեմատական իրավունքի Կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ International Law Students Association հետ համագործակցությամբ։ Որպես մրցույթի դատավորներ հանդես են եկել Եղիշե Կիրակոսյանը, Շեիլա Փայլանը և Սուրեն Սարգսյանը:

Մրցույթի ողջ ընթացքում մասնակիցները դրսևորեցին միջազգային իրավունքի ոլորտում խոր գիտելիքներ, իսկ դատավորները տպավորված էին ուսանողների պատրաստվածության մակարդակով և իրավական հիմնավորումներ ու փաստարկներ ներկայացնելու հմտություններով:

2023թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի թիմը, որը կներկայացնի Հայաստանը Վաշինգտոնում՝ ապրիլին՝ միջազգային մրցափուլի ընթացքում: 2023թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի հայաստանյան մրցափուլի լավագույն գրավոր դիմում ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիմի դիմումը:

«Ջեսափի մրցույթի թեման այս տարի հատկապես արդիական է Հայաստանի համար՝ հաշվի առնելով վերջին պատերազմը և դրա հետևանքով առաջացած իրավական մարտահրավերները», - նշեց ICLaw Armenia-ի նախագահ Սիրանուշ Սահակյանը,-«Մրցույթը հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնել միջազգային իրավունքի ոլորտում իրենց գիտելիքները, և դրանց կիրառումը գործնականում»։