Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

IDBank-ը՝ DigiTec էքսպոյի մասնակից

Մարտի 10-ին, 11-ին և 12-ին IDBank-ը մասնակցում է DigiTec էքսպոյին՝ հանդես գալով Իդրամի հետ համատեղ տաղավարում: «Բարի գալուստ ID տաղավար, որտեղ կենտրոնում դու ես»․ այս կարգախոսով են հանդես գալիս IDBank-ն ու Իդրամը՝ ներկայանալով որպես մեկ միացյալ էկոհամակարգ։

IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ Բանկը շարունակում է առաջարկել պրոդուկտներ, որոնք լիարժեք համապատասխանում են հաճախորդների աճող կարիքներին։ «Ամիսներ առաջ Բանկը թողարկեց Հայաստանում առաջին Visa Travel Card-ը՝ մոտիվացնելով մեր հաճախորդներին ավելի հաճախ բացահայտել աշխարհի քարտեզը IDBank-ի Travel քարտերի հետ և ստանալ մեծ արտոնություններ՝ ճանապարհորդելիս, արտերկրում այդ քարտերով վճարումներ կատարելիս։ Ի դեպ, DigiTec էքսպոյի օրերին պատվիրելով IDBank-ի Travel քարտը Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով՝ կարելի է մասնակցել դեպի Մոնտենեգրո երկու անձի համար նախատեսված ուղևորության խաղարկությանը»։

Դե իսկ եթե հանգստի ու ժամանցի համար հենց այս պահին առանձնացված բյուջե չունեք, ապա կարող եք ձեզ թույլ տալ ավելին Rocket Line-ի հետ՝ վճարելով հանգստի համար թվային ապառիկի միջոցով, հեռու մնալով թղթաբանությունից, հերթերից, բանկ այցելելու անհրաժեշտությունից և պարզապես վայելելով վճարման ընթացքը։ 

Բանկից հիշեցնում են, որ Rocket line թվային ապառիկը ոչ միայն հնարավորություն է տալիս Idram&IDBank հարթակի հաճախորդներին անտոկոս գնումներ կատարել 5000-ից ավելի վաճառակետերում և առցանց խանութներում, այլ նաև այդ վաճառակետերին հնարավորություն է տալիս Rocket line 0% ծրագրին միանալիս լրացուցիչ հաճախորդներ ներգրավել, ավելացնել իրենց հաճախորդների լոյալությունը, վաճառքների ծավալը։ 

Բանկի Կորպորատիվ Բիզնեսի գծով տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝  կորպորատիվ բիզնեսի համար գրավիչ առաջարկներ են բերել․ «Խոսքը մասնավորապես փաթեթային լուծումների մասին է, որոնք ներառում են բիզնես բանկային հաշվի բացում և սպասարկում, փոխանցումների և վճարումների իրականացում, Visa Business կամ Visa Business Platinum քարտի բացում, Rocket Line 0% թվային ապառիկի շրջանակում համագործակցություն, վճարային ամբողջական գործիքակազմի POS/vPOS/QR-ի տրամադրում և ավելին», - նշում է Տիգրան Մխիթարյանը։

«Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները»․ այս կարգախոսի ներքո Բանկը կորպորատիվ հաճախորդներին բացի փաթեթային լուծումներից տալիս է նաև հարմար տեխնոլոգիական գործիք՝ IDBusiness Mobile բջջային հավելվածը, որը ներբեռնելով՝ կարելի է․

  • Բջջային հավելվածի միջոցով համալրել բիզնես հաշիվները,
  • Կառավարել դրամական միջոցները,
  • Կատարել առցանց փոխանցումներ և վճարումներ վայրկյանների ընթացքում,
  • Անկանխիկ փոխանակել արտարժույթը վայրկյանների ընթացքում
  • Համալրել ավանդները, մարել վարկերը մի քանի ակնթարթում և շատ ավելին։

 

Travel card-ի և Բանկի կողմից անցկացվող խաղարկության պայմաններին կարող եք ծանոթանալ հղումով։

Կորպորատիվ բիզնեսի փաթեթային առաջարկների մանրամասները կգտնեք այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ