Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

«Գլուխը մտածում է, ձեռքներն իրականություն դարձնում, իսկ սիրտը թռչում է». «ԴիջիԹեք» համաժողովը համախմբում է բարձր տեխնոլոգիական ոլորտի լավագույն ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից

2005 թ.-ից սկսած Digitec Expo-ն տարածաշրջանում ամենամյա տեխնոլոգիական իրադարձություն է, ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Այս տարի «ԴիջիԹեք» ցուցահանդեսն ամենամեծն է լինելու պատմության մեջ: Մի կողմից տաղավարներում հնարավոր է ծանոթանալ տեխնոլոգիական նորամուծություններին, բայց կազմակերպիչները կարևորում են նաև համաժողովի ու պանելային քննարկումների անցկացումը, քանի որ դրանք հարթակ են հայաստանյան ընկերությունների համար միջազգային գործընկերների հետ շփման տեսանկյունից:

«ԴիջիԹեք» համաժողովի բացումը տեղի ունեցավ մարտի 10-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս տարի համաժողովի խորագիրն է «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»: Համաժողովը կենտրոնանում է առողջ թեք ոլորտի, աճի և ապահով հարթակի փոխկապակցվածության վրա, որն ուղղված է ժողովրդավարական զարգացմանը։ Հայաստանը, Բուլղարիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսրայելը, Նիդերլանդները, Սինգապուրը, ԱՄՆ-ն և այլ երկրները ներկայացնող խոսնակները խորագիրը քննարկելու են տարբեր դիտանկյուններից։ Բացման արարողության ժամանակ ելույթներով հանդես եկան ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Րիխտերը, «ԴիջիԹեք» համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

ԱՏՁՄ նախագահը ողջունեց հյուրերին հետևյալ կերպ. «Բարի գալուստ Հայաստան, որտեղ շատ սովորական մարդիկ անսովոր և հրաշալի աշխատանք են կատարում»: Նա նշում է` հասկանում ենք, որ փոփոխությունների կարիք ունենք, կարիք ունենք վերամիավորվել մեր հավաքական ինքնության հետ: «Հավակնելով լինել աշխարհում տեխնիկական գլոբալ կենտրոններից մեկը, չենք կարող միայն ինժեներներ «արտադրել»: Կարիք ունենք այլ տեսակի ինժեներների և ոչ միայն: Կարիք ունենք մասնագետների, որոնք իրենք ձեռքերը, սրտերը և գլուխները կօգտագործեն լայնածավալ փոփոխություններ իրականացնելով բոլորիս համար: Մեր միությունը Կառավարության հետ համատեղ բավականին բարդ աշխատանք է տանում` ինժեներական կրթությունը մեր երկրում զարգացնելու համար, այս պարագայում «Արմաթի» օգնությամբ: Մենք պետք է կրթված ու պատրաստված լինենք: Այո, սա բարդ ճանապարհորդություն է, բայց ժամանակն է: Միացեք մեզ, այդ դեպքում որևէ մեկը չի կանգնեցնի մեզ»,-ասաց Եսայանը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծում է` նախորդ տարիներին մեծ աճ է գրանցվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: «Հույս ունենք, որ այդ աճը կշարունակվի նաև հաջորդիվ: Նախարարությունը ոլորտի ներկայացուցիչների հետ տարբեր ծրագրեր է մշակում: Վերջին շրջանում աջակցման մի քանի ծրագիր ենք ընդունել, որոնք ուղղված են սպասվելիք դժվարությունները և հետագա մարտահրավերները թեկուզ մի փոքր մեղմելուն: Այդ աջակցությունը շարունակական է լինելու: Այս տարի նախարարության աջակցությամբ փորձել ենք ստարտափ ընկերություններին նույնպես ներգրավել ցուցահանդեսում, ինչպես նաև Վրաստանից, մեր գործընկերների օգնությամբ, ևս ստարտափեր ենք հրավիրել»,-ընդգծեց Խաչատրյանը:

Համաժողովի շրջանակում կստորագրվի Համագործակցության հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև: Հուշագրով ՀՀ պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: Փաստաթուղթը կստորագրեն մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ժաննա Անդրեասյանը, Ռոբերտ Խաչատրյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

Լուսինե Առաքելյան