Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերըԵրևանում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ինՀույս ունեմ՝ նա կկnտրի վիզը․ Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեինԳյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտումՊինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են․ Էդմոն Մարուքյան Panasonic ընկերությունը առաջին անգամ գրասենյակում թափանցիկ արևային վահանակներ տեղադրելը վստահել է սովորական շինարարներինՎրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ Ալեքսանյան
Սպորտ

ՀԹՖ խորհրդի անդամ, ակումբի նախագահ․ Մանվել Գրիգորյանից պրծանք, հիմա էլ Սասուն Միքայելյա՞նն է նույն քայլերն անում

Վարդան Ղահրամանյանը կանխամտածված աշխարհի առաջնության մասնակիցների հայտերի գրանցումը եւ վիզաների վարչություն դիմելը ուշացրել է, որպեսզի հայտարարեն, թե մեր ՀՀ առաջնությունը բոյկոտելու եւ ուշ անցկացնելու պատճառով չհասցրեցին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց վաստակավոր մարզիչ, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի խորհրդի անդամ, «Տորք» ակումբի նախագահ Արսեն Ավետիսյանը:

Մայիսի 15-19-ը Մանչեսթերում կայացել է թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցել: Աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի համար, իսկ Հայաստանը ներկայացնող մարզիկները ժամանակի սղության պատճառով չեն հասցրել վիզաներ ստանալ՝ Մանչեստեր մեկնելու համար: Թե իրականում ինչն է եղել պատճառը, որ Հայաստանը մասնակից չի ունեցել աշխարհի առաջնությունում, տարբեր կարծիքներ են հնչում ֆեդերացիայից եւ ֆեդերացիայի ղեկավարությունից դժգոհող մարզիչների, ակումբերի ներկայացուցիչների կողմից:

Ի դեպ, նշենք, որ ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը հայտարարել էր, որ աշխարհի առաջնության համար 5 մլն դրամ ֆինանսավորում է ստացել, սակայն փաստացի ոչ մի մարզիկ չի մեկնել աշխարհի առաջնության:

Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում ըստ նախնական հայտի Հայաստանի հավաքականի կազմում պետք է հանդես գային Լեւոն Գասպարյանը (54 կգ), Ռոման Հայրապետովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Սերգեյ Ավանեսովը (74 կգ) եւ Արսեն Գրիգորյանը(-87 կգ): Նշենք, որ այս 5 մասնակիցներից ամենաբարձր վարկանիշային միավորներն ունի մոսկվայաբնակ Սերգեյ Վարդազարյանը, որը օլիմպիական ուղեգիր նվաճելու իրական հավակնորդ է:

Պարոն Ավետիսյան, Հայաստանի թիմը, որում նաեւ ձեր սանն էր, բաց թողեց աշխարհի առաջնությունը: Ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը:

Ամեն ինչ եղել է այսպես. ապրիլի 2-ին կայացել է Հայաստանի առաջնությունը եւ դրանից անմիջապես հետո հնարավոր էր ներկայացնել հայտերը: Աշխարհի առաջնության մասնակցության հայտերը ներկայացնելու իրավունքը Վարդան Ղահրամանյանի ձեռքում էր, քանի որ միայն նա ունի հայտագրվելու համար բոլոր կոդերը: Իսկ հայտերը ներկայացվել են Հայաստանի առաջնության ավարտից շատ ուշ: Մրցումներից հետո զանգեցի Ղահրամանյանին եւ հետաքրքրվեցի, թե երբ են պատրաստվում ներկայացնել հայտերը, երբ են ժողով անելու՝ քննարկեն, թե ով է մարզիկների հետ մեկնելու մրցավայր որպես մարզիչ: Նա ինձ ասաց, որ մի քանի օր անց նոր կքննարկեն եւ ուզում են մրցումներից հետո մի փոքր թեթեւանալ: Երկու օր անցավ կրկին զանգահարեցի, իսկ նրանց հեռախոսները դարձան անհասանելի էին: Եւս երկու օր անցավ, մեզ հայտնի դարձավ, որ իրենք գրանցել են թիմի կազմը եւ որպես մարզիչ գրանցել են Զորիկ Մեքինյանին:

Վարդան Ղահրամանյանը միայն ապրիլի 12-ին նոր թիմի մասնակցության հայտն է ներկայացնում: Ապա դիմում են վիզաների վարչություն, տվյալների գրանցման եւ մուտքի վիզա ստանալու համար: Եվ միայն մայիսի 16-ին մեր թիմի անդամները ստանում են վիզաները, այն դեպքում, որ աշխարհի առաջնությունը մեկնարկել էր մայիսի 15-ին: Եթե այս ամենը մի քանի օր նույնիսկ 2-3 օր շուտ անեին, մեր թիմը կհասցներ գնալ առաջնության: Նրանց այսկերպ զոհաբերեցին ոչ միայն մեր, այլեւ իրենց մարզիկներին, որպեսզի մարզաշխարհին, մարզիկներին կարողանան խաբել ասել՝ մեզ խանգարեցին մարտի 16-ին Հայաստանի առաջնությունն անել, եւ իրենց պատճառով աշխարհի առաջնությունից մենք զրկվեցինք:

Իսկ ի՞նչ է շահում ֆեդերացիայի ղեկավարությունը ԱԱ-ին միտումնավոր չմասնակցելուց:

Այս ամենն արվեց նրա համար, որպեսզի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից առաջ իրենց ձեռքում «կոզր» ունենան մեր դեմ: Իրենք «թքած ունեն» այս ազգի, մարզաձեւի վրա: Հանուն իրենց կեղտոտ քայլերի ու նպատակների, ընտրություններում հաղթելու, որոշեցին «ժերտվա» տալ ամբողջ ազգային հավաքականին: Իմ մարզիկ Սերգեյ Վարդազարյանը մտել է դեսպանատուն ապրիլի 18-ին, մյուս մարզիկները 22, 23-ին: Հարց է առաջանում՝ ինչու են մարզիկներն ուշ մտել դեսպանատուն, ինչու են Հայաստանի առաջնությունից միայն 10 օր անց դիմել անձնագրերի եւ վիզաների վարչություն, ինչու են խումբ-խումբ մտել մարզիկները դեսպանատուն: Մենք վիզաների վարչությունից ճշտել ենք՝ իրենց զգուշացվել է, որ վիզաները շուտ չեն լինելու, աշխարհի առաջնության համար չեն հասցնելու, շատ են ուշացրել:

Աշխարհի առաջնության պետք է մասնակցեր նաեւ ձեր մարզիկը՝ Սերգեյ Վարդազարյանը: Ի՞նչ հնարավորություններ ուներ ԱԱ-ում Վարդազարյանը եւ օլիմպիական ուղեգրի ի՞նչ հավակնություններ ունի:

Ներկայումս հայկական թաեքվոնդոյում նա միակ մարզիկն է, ով 55 միավոր ունի եւ աշխարհի առաջնությունում մեծ շանսեր ուներ լավ արդյունք ցույց տալ ու վարկանիշային աղյուսակում լավագույն 32 թաեքվոնդոիստների մեջ հայտնվել: Իսկ լավագույն 32 թաեքվոնդոիստները հնարավորություն են ստանում Գրան Պրիների մասնակցել, ինչը մեծ վարկանիշային միավորներ է տալիս օլիմպիական ուղեգրերի համար: Ես վստահ հայտարարում եմ, որ Սերգեյ Վարդազարյանը շատ մոտ էր Օլիմպիական ուղեգրի եւ թերեւս միակ հույսն էր: Բայց այս խումբը Սերգեյին զրկեց օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից, ուղղակի ջուրը գցեցին նրա այսքան տարիների աշխատանքը: Միակ հույսը մնաց Օլիմպիական խաղերից առաջ վարկանիշային մրցաշարը: Իսկ այնտեղ օլիմպիական ուղեգիր նվաճելը շատ բարդ է, քանի որ պարտադիր պետք է մեդալ նվաճես: Այս ամենն առնվազն թուրքի քաղաքականություն է, ստորություն է ֆեդերացիայի ղեկավարության կողմից:

Իմ մարզիկն այս աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար իր գրպանից մեծ գումարներ էր ներդրել: Միայն այս տարի մասնակցել էր բազմաթիվ մրցաշարերի:  Մոսկվայում իր աշխատանքը մեկ ամսով թողել էր՝ զրկվելով շուրջ 700 հազար դրամ աշխատավարձից, իր գրպանից Հայաստան գալու տոմսն էր գնել եւ դեռ պետք է հետ դսռնալու տոմսն առնի, հատուկ թանկ վիտամիններ է գնել, խմել: Մի խոսքով նա լիարժեք պատրաստվել էր այս առաջնությանը ու արդյունքում մի քանի հոգու թեթեւ ձեռքով կորցնում է մասնակցության իրավունքը... Եվ այս գումարները ո՞վ է վճարելու իմ մարզիկին՝ մասնակցության իրավունքը կորցնելուց հետո: Փաստացի մի ամբողջ տարվա աշխատանք, մի ամբողջ օլիմպիական ցիկլի աշխատանք գցեցին ջուրը:

Ու այս ղեկավարությունը, այս կազմը, մարզաձեւը ոչնչացնող, ազգային հավաքականին զոհ տվող այս խումբը որոշել է երկու օրից Երկրապահ կամավորների միության շենքում նախագահի ընտրություններ անցկացնել:

Այսինքն՝ մայիսի 24-ին է տեղի ունենալու նախագահի ընտրությո՞ւն:

Լինելու է հերթական խախտումներով ընտրությունը: Նախատեսված է ֆեդերացիայի համագումար, որի օրակարգում լինելու է նախագահի ընտրության հարցը: Ես մշտապես եղել եմ նախագահության անդամ: Իրենք էլ շեշտում են, որ նախագահության անդամների կազմում իմ անունն էլ է գրած: Եթե իմ անունը գրված է ու ես համարվում եմ նախագահության անդամ, եթե իրենք «Երկրապահում» հավաքվել են նախագահությունով, ինչ-որ օր են որոշել եւ նշանակել ընտրությունների համար, բա ինչո՞ւ ինձ տեղյակ չեն պահել, որպես նախագահության անդամ: Թե՞ մտածում եմ՝ քվորումն ապահովել են, այս մի անդամն էլ կարող է չլինել: Սա օրենքի կոպիտ խախտում է: Խախտում է նաեւ երկու օր առաջ տեղեկացնելը ընտրության մասին: Իրենք իրավունք չունեն զանգեն, ասեն՝ երկու օրից ընտրություն է: Մենք ունենք թեկնածու, մենք բողոքարկող կողմ ենք, իրենք պարտավոր են նախապես ժամանակ տալ մեզ, որպեսզի մենք ի վիճակի լինենք մեր  թեկնածուին առաջադրել:

Եւս մեկ խախտում կա առաջիկա ընտրություններում. նախագահության այն կազմի փաստաթուղթը, որով նրանք գնում են ընտրության, կեղծ է: Ամենահետաքրքիրն այն է, որ նախագահության կազմի փաստաթուղթը կեղծ լինելու մասին շատ լավ գիտեն սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը եւ Երկրապահների միության նախագահ Սասուն Միքայելյանը: Այդ կեղծ փաստաթղթում հավաքագրված են Երկրապահների միության անդամների անուններ: Ստացվում է՝ Մավել Գրիգորյանից պրծանք, հիմա էլ Սասուն Միքայելյա՞նն է նույն քայլերն անում: Ի՞նչ է՝ Սասուն Միքայելյանը ընդառաջում է Մանվել Գրիգորյանի մարդկանց... Այս պահին ինձ համար այլեւս տարբերություն չկա՝ գեներալ Մանվել, թե Սասուն Միքայելյան... Եթե նա այդպես է վարվում ֆեդերացիայի հետ: Ստացվում է՝ բոլորով Սասուն Միքայելյանի հետ միասին քննարկել են, եկել են մի որոշման, որ բոլորով միասին այս մարզաձեւը կուլտուրական ոչնչացնեն:

Ի՞նչ եք պատրաստվում անել նախագահի ընտրության օրը:

Այդ համագումարն անօրինական են անում եւ մենք պատրաստվում ենք թույլ չտալ, որ այն կայանա: Ճիշտ է՝ իշխանությունից մարդ կա իրենց մեջ՝ Սասուն Միքայելյան։ Կյանքի գնով էլ լինի, թույլ չենք տալու, որ այդ համագումարը կայանա. Սասուն չէ, ով ուզում է լինի նրանց մեջ:

Լուսինե Շահբազյան