Սյունիքի մարզի սպորտսմեններին հովանավորում է ԶՊՄԿ-ն
ԶՊՄԿ հովանավորությամբ Սյունիքի մարզի մեկ տարվա սպորտային ձեռբերումներն՝ ամփոփ։
Թվեր, փաստեր, լուսանկարներ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սոցիալական զարգացման ծրագրերի հիմքում՝ երկարաժամկետ դրական ազդեցության, համայնքի կյանքի որակական փոփոխության սկզբունքն է։ Սպորտը, մշակույթը և կրթությունը այդ առումով առանցքային դեր են զբաղեցնում մեր սոցիալական ծրագրերում։
2022 թվականին ֆինանսավորել, աջակցել ենք բազմաթիվ սպորտային միջոցառումներ, և, որ ամենակարևորն է, ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ։ Ներկայացնում ենք դրանցից ուշագրավները.
2022 թվական, փետրվար. ՀՀ ծանրամարտի մեծահասակների կանանց և տղամարդկանց առաջնություն, երկամարտի արդյունքներով ՀՀ չեմպիոն, քաջարանցի Վալենտինա Մովսիսյան: Չեմպիոնի 13-րդ ոսկին է, երկրորդ չեմպիոնական տիտղոսը:
Սյունիքի մարզի պրոֆեսիոնալ և սիրողական քիք -բոքսինգի «Սյունիք» ակումբը – մասնակցել է ՀՀ և արտերկրում քիք բոքսինգի բազմաթիվ առաջնությունների, պարբերաբար վերադառնալով մեդալներով, պատվոգրերով, վերջին` Խորվաթիայում կայացած առաջնությունից վերադարձել են 10 մեդալով:
2022 թվականին վերաբացվել է Սյունիք ֆուտբոլային ակումբը, որը նախկին «Գանձասար – Կապան» -ի իրավահաջորդն է: Ակումբն առայժմ մասնակցում է ՀՀ առաջին խմբի առաջնություններին, իսկ արդեն մեկ տարվա կտրվածքով մարզի տարբեր բնակավայրերից ակումբ են հաճախում շուրջ 350 երեխա:
Քաջարան և Կապան խոշորացված համայնքներում առկա տարբեր մարզաձևեր ևս` գեղարվեստական մարմնամարզություն, թաեքվոնդո և այլն, պարբերաբար աջակցություն են ստանում ԶՊՄԿ-ից:
Նշենք, որ ընկերությունում միջարտադրամասային ամենամյա մրցաշարեր են անցկացվում` մինի ֆուտբոլ, վոյելբոլ և բասկետբոլ` սիրողական թիմերի միջև: Հաղթող թիմերն արժանանում են մեդալների, գավաթների, պատվոգրերի, դրամական պարգևների:
Մարզում սպորտային կյանքի զարգացման ու աշխուժացման կարևորությունը քաջ գիտակցելով` ընկերությունը կշարունակի որդեգրած քաղաքականությունը` առաջնահերթությունը սոցիալական աջակցության շրջանակում տալով կրթական, սպորտային ոլորտներին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին