Բաց է «Հաւք 2023» ԱԹՍ մրցույթի հայտերի ընդունման փուլը
Այս շաբաթ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը հայտարարություն տարածեց 2023 թ․ սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում երրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթի անցկացման մասին։
Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր ու մասնագիտացած ընկերություններ։ Այս տարի մրցույթին առաջադրվող խնդիրներն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում և հեղուկ նիւթերի սփռում։
Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված հղմամբ և ընդունվում են մարտի 16-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։
«Բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը», - նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։
Մրցույթի կազմակերպիչ՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը
Գործընկերներ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Ամերիկյան Համալսարան, «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամ:






















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին