«Ես ինձ մեղավոր եմ զգում». Հենրիխ Մխիթարյան
Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ֆիորենտինայից» կրած 0:1 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը 21-րդ րոպեին դարպասը գրավելու հրաշալի հնարավորություն ուներ, սակայն սեյվ կատարեց իտալացի դարպասապահ Պիետրո Տերաչանոն (տեսանյութ)։ Այդ դրվագում հարմար դիրքում էր բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, սակայն փոխանցում չստացավ հայ կիսապաշտպանից։
«Ես ինձ մեղավոր եմ զգում գոլային պահս չօգտագործելու համար։ Կարծում եմ՝ միակ խնդիրը գոլային պահերը բաց թողնելն է։ Երեք խաղում գոլ չենք խփել։ Այս երեկո երեք կամ չորս գոլ կարող էինք խփել միայն առաջին խաղակեսում, նաեւ վերջնամասում հնարավորություն ունեինք, բայց չստացվեց։
Իմ դրվագում ես կարող էի փոխանցում կատարել Լուկակուին, սակայն լավ դիրքում էի եւ կենտրոնացած էի, բայց ադրենալինը շատ էր այդ պահին։
Մոտիվացիայի խնդիր չէ։ Մենք պետք է լինենք հանգիստ, պարզ մտքով եւ կենտրոնացած գոլ խփելու վրա։ Հիմա ինչ որ բան չի աշխատում։ Կարծում եմ՝ դա գոլ խփելու շատ մեծ ցանկությունից է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է fcinternews.it-ը։
Իտալիայի առաջնությունում «Ինտերը» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ 50 միավորով երրորդն է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի