«Բացահայտելով թվային ապագան»․ Doing Digital Forum-ը` Հայաստանում
Թե ինչպե՞ս պատրաստվել՝ Ամերիաբանկը կիսվում է իր բանաձևով, որն իրագործելը մեզ տալու է հնարավորություն նոր հաջողություններ ու վստահություն ձեռք բերելու համար։ Ամեն օր զարգացող այս ոլորտում կարևոր է ժամանակին համընթաց շարժվելը։ «Սա ընդամենը սկիզբն է։ Սա ճամփորդություն է, որի առաջին քայլն արել ենք։ Մեր գործող ծառայությունների մատուցմանը զուգահեռ մենք փոխակերպումների ենք գնում։ Մյուս ընկերություններին էլ խորհուրդ ենք տալիս մշակել այն ճարտարագիտությունն ու ճանապարհային քարտեզը, որով, առանց ընթացիկ աշխատանքները խաթարելու, հանրավոր կլինի փոխակերպումների գնալ»,- նշեց Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված նորարարական ծրագրերն ու բեկումնային հարթակները գերազանցում են մարդկանց հիմնական բանկային կարիքները՝ ստեղծելով դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր։
Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանի կարծիքով էլ կարիք կա նման քննարկումներին ընդգրկել ավելի լայն հասարակությանը, ինչպես նաև տեխնիկական ոլորտի ներկայացուցիչներին, որովհետև իրենք ևս այս փոխակերպման ինտեգրալ մասն են կազմում։
Ապագան կերտում ենք մենք, սակայն իրավունք չունեք դանդաղել։ Թվային փոխակերպումը անհրաժեշտ ու կարևոր գործոն է նաև մեր երկրի անունը հնչելի դարձնելու նպատակով։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան