Մայր եղե՜ք, քույր եղե՜ք մեր վիրավոր երկրին. Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ:
Սիրելի՜ կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ
Մեծագույն ջերմությամբ ուզում եմ շնորհավորել ձեր տոնը՝ ուղղելով ձեզ ամենաանկեղծ մաղթանքներս։
Ապրիլի 7-ը հասարակ տոն չէ. սա ավետման օրն է՝ օր, երբ Մարիամ Աստվածածինը ստացավ ամենակարևոր լուրը։
Մեր հայրենիքի, մեր երկրի հերոսածին մայրերի համար վերջին տարիները ծանր լուրերով լի են եղել, և նոր մայրության մասին ավետումը ամենամեծ սփոփանքն ու մխիթարությունն է շատերի համար։ Մեր վերքերը պիտի բուժենք լավ լուրեր իրար ավետելով, և կուզեի, որ այդ լուրերը շատ լինեն։
Այս տոնական օրով ուզում եմ մաղթել, որ մայրանալու մասին ավետիսները բազմաթիվ լինեն մեր հայկական ընտանիքներում։
Արցախում ևս, շրջափակման ընթացքում, ծանր պայմաններում, բազմաթիվ ավետման լուրեր են հասնում ընտանիքներին, և ծնվող երեխաները հույսով են լցնում ծանր ժամանակներ ապրող սրտերը։ Յուրաքանչյուրիս պարտքն է առավելագույնս աջակցել այդ ընտանիքներին, որպեսզի մայրությունը միայն բերկրանք և ուրախություն բերի։
Արցախի, Հայաստանի բոլոր կանանց, աղջիկներին, նորից ուզում եմ շնորհավորել այս լուսավոր տոնի առթիվ և խնդրել. ձեր լույսը, ձեր ուժը, ձեր մեծ և բարի սրտերն ուղղեք մեր երկրի շենացմանը, մեր հայրենիքի վերականգնմանը։ Մայր եղե՜ք, քույր եղե՜ք մեր վիրավոր երկրին, սիրե՜ք և պաշտպան եղե՜ք մեր հայրենիքին ձեր կանացի մեծ ուժով։
Անսահման երջանկություն Ձեզ…»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան