Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Հասարակություն

Ի՞նչ ենթատեքստ ունի նախկին քաղաքապետի նոր նշանակումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Հայաստանում վաղուց է «ավանդույթ» դարձել, որ հրաժարական ներկայացրած պաշտոնյաները հաճախ նշանակվում են երկրի ղեկավարների (նախագահ կամ վարչապետ) խորհրդական: Սակայն այս նշանակումն ուշագրավ է այն առումով, որ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո քրեական վարույթ նախաձեռնվեց քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ այնպիսի գործերով, որոնք առնչվում էին հենց Սարգսյանի պաշտոնավարման շրջանին:

Մասնավորաբար, մեղադրանքներ են առաջադրվել ՔՊ անդամ, Երևանի քաղաքապետարանի՝ կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին, Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ էր դիմում գրել և ազատվել աշխատանքից: Ինչ վերաբերում է Սարգսյանին, ապա այս նշանակմամբ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեսիջ հղել, որ նա «թաթախված» չէ այս ամենի մեջ, և խոսքը «համակարգային կոռուպցիայի» մասին չէ:

Նշենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ պետական մարմինների մոտ կասկած է հարուցել չինական «Ժոնգ տոնգ» (Jhong Tong) ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև ավտոբուսների ձեռք բերման ընթացքը: Ըստ ԶԼՄ-ների, որոշակի շրջանակներում կան տեղեկություններ, որ Միացյալ Էմիրություններում բացված օֆշորային ընկերության հաշիվների վրա «Ժոնգ տոնգի» կողմից կատարվել են «անհասկանալի» փոխանցումներ. դրանք ձևակերպվել են որպես ծառայությունների մատուցում կամ նմանատիպ այլ գործարքներ: Խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է: Թերթերից մեկը նաև գրել էր, թե «չի բացառվում, որ այս գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչև Հրաչյա Սարգսյան»:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Սարգսյանը անցած տարի նոյեմբերին անակնկալ այց է կատարել ԱՄԷ: Թե ինչ նպատակով է եղել այդ այցը, որքանով է կապված եղել քաղաքապետի բուն գործառույթների հետ, պարզ չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում