«2-3 վայրկյան մի 10 անգամ կրակել են». Խնապատի գյուղապետ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի ուղղությամբ ապրիլի 5-ին ադրբեջանական կողմի կրակոցների հաջորդ օրն իսկ գյուղացիները շարունակել են գյուղատնտեսական աշխատանքները, սակայն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հսկողության ներքո։ Այդ մասին 24News-ին ասաց Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանը՝ անդրադառնալով միջադեպին հաջորդող օրերի ընթացքում գյուղում տիրող իրադրությանը։ Շարմանյանն ասաց, որ ապրիլի 5-ին առանց խաղաղապահների ներկայության են աշխատել, իսկ հաջորդ օրը պայմանավորվել են նրանց հետ ու նրանց ներկայությամբ վերսկսել աշխատանքները։«Ադրբեջանցիները 2-3 վայրկյան մի 10 անգամ կրակել են, որեւէ մեկին վնաս չի եղել»,- հավելեց նա։
Ըստ գյուղապետի՝ ադրբեջանական դիրքերը մշակելի հողերից տեղակայված են մոտ 200 մետր հեռավորության վրա. «160 հեկտար հող էլ ունենք, որ դիրքերին շատ մոտ են, չենք կարողանում մշակել»։
Գյուղում հիմնականում մշակվում են նուռ, արքայանարինջ (կարալյոկ), իսկ անցյալ տարվա բերքը գոհացուցիչ է եղել։ Ինչ վերաբերում է Բերձորի միջանցքի փակման պայմաններում բնակչության ապրելակերպին, ապա Շարմանյանն ասաց. «Ո՞նց պիտի ապրենք։ Մարդիկ գիշեր-ցերեկ մտածում են, թե ոնց ֆրուկտ ճարեն երեխաների համար»։
Ապրիլի 5-ին Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ նույն օրը ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին. «Վերջինս, ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում: Մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան