Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Հասարակություն

Հայաստանյան կորոնավիրուսային սկանդալն ու ԱՊՀ առողջապահության նախարարների գագաթնաժողովը

Սանկտ-Պետերբուրգում օրեր առաջ անցկացվել է ՌԴ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված «Առողջ հասարակություն» ֆորումը, որին մասնակցել է 17 երկրի ներկայացուցիչ՝ այդ թվում Հայաստանից։

Այս մասին բավականին մեծ հոդված է հրապարակել ռուսական Lenta.ru-ն։ Նաև միջոցառման շրջանակում առաջին անգամ տեղի է  ունեցել ԱՊՀ երկրների առողջապահության նախարարների գագաթնաժողովը։

Ֆորումի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել  Հանրային առողջապահության զարգացմանն ու  տարածաշրջանային համագործակցությանը, որոնք էլ եղել են ֆորումի առանցքային թեմաներից։

Ֆորումին մանսակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  և նշել, որ ներկայումս ոչ մի երկիր միայնակ ի վիճակի չէ լուծել առողջապահության հարցերը։ Այս տեսանկյունից՝ առողջապահության ազգային համակարգի զարգացումը հնարավոր է ԱՊՀ ու ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության միջոցով։

Հանրապետական ​​«Ազգային առողջապահության ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, «Առողջ հասարակություն» ֆորումի շրջանակում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարբեր մակարդակներում բժշկական կադրերի պատրաստման և զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի «դասերը»։

Փորձագետը մատնանշել է Հայաստանի առողջապահական ազգային համակարգի խնդիրները՝ նշելով, որ Հայաստանում բժշկական մասնագետների հավատարմագրման համակարգում բարեփոխումների ընթացքում տեղի է ունեցել միջին օղակի բժշկական անձնակազմի լայնածավալ հեռացում․ հավատարմագրում չանցնելու և բավարար կրեդիտներ չստանալու պատճառով մասնագետները ստիպված են եղել թողնել աշխատանքը. նրանց պարտականությունները, համենայնդեպս ժամանակավորապես, դադարեցված են։ «Հավատարմագրման գործընթացի ընթացքում մենք հայտնաբերեցինք հսկայական քանակությամբ խնդիրներ, գուցե նաև 20 տարվա վաղեմության»,- նշել է Բազարչյանը։

Lenta.ru-ն նաև ընդգծել է, որ Հայկական ԶԼՄ-ների տեղեկություններով, «Բժշկական օգնության ու բնակչության սպասարկման» մասին օրենքում փոփոխություններ կատարելուց ու Հայաստանում բժշկական աշխատակիցների անընդհատ պրոֆեսիոնալ զարգացման կրեդիտային մոդելի ներդրումից հետո Հայաստանում աշխատող 40 հազար բուժաշխատողներից միայն 27 հազարն է ստացել պրոֆեսիոնալ գործունեությամբ զբաղվելու իրավունք։

Lenta.ru-ն նաև հավելել է, որ Հայաստանում նոր թափ է հավաքում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծախսված միջոցների հետ կապված կոռուպցիոն սկանդալը՝ նշելով, որ մեղադրյալներից մեկը երկրի Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է։ «Առողջապհության ազգային ինտիտուտ»-ը Բազարչյանի ղեկավարությամբ, նույնպես ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի ժամանակ չարաշահումների վերաբերյալ սկանդալի ի հայտ գալուց հետո հայաստանյան մամուլում և սոցիալական հարթակներում կային տարբեր պնդումներ, որ Արսեն Թորոսյանը անմիջական կապ ունի չարաշահումների հետ։ Սակայն նա մինչև օրս որևէ կերպ ներգրավված չէ որպես մեղադրյալ, ավելին, հենց ինքն է տարակուսանք հայտնել, որ նրան նույնիսկ չեն էլ հրավիրել հարցաքնության. նա պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել իրավապահներին։

Lenta.ru-ի նյութ ամբողջությամբ։