Փաշինյանի իշխանությունը շարունակաբար ապացուցում է իր հակահայ բնույթը. «Համախմբում»
Նիկոլ Փաշինյանի վարչակազմի թողտվության, թուլակամ և պարտվողական քաղաքականության արդյունքում մենք ունենք հերթական կորուստները սահմանին։ Ապրիլի 11-ին տեղի ունեցած սադրանքին զոհ է գնացել 4 զինվորական՝ Արթուր Սահակյան, Մկրտիչ Հարությունյան, Հենրիկ Քոչարյան և Գագիկ Սարգսյան։ Մենք կիսում ենք զոված զինծառայողների ընտանիքների խորը վիշտը և շուտափույթ ապաքինում մաղթում մեր վիրավոր մարտիկներին։
Միաժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ թշնամու կողմից նման լկտի պահվածքը հետևանք է Փաշինյանի վարչակազմի կողմից “խաղաղության դարաշրջանի” մասին կեղծ օրակարգի սահմանմանը և թշնամական պետության ղեկավարների հետ Հայաստանի կապիտուլյացիայի շուրջ անսկզբունք բանակցային գործընթացին։ Վարչակազմի որդեգրած այս քաղաքականության հետևանքով ՀՀ-ի սահմաններն այսօր անպաշտպան են, թշնամին ամեն օր խորանում է մեր ինքնիշխան տարածքը և նորանոր սադրանքներ կազմակերպում։
Այս ամենը կատարվում է սահմանների ամրացման և բանակի ամրապնդման փոխարեն։ Ժողովրդին հրամցնելով “խաղաղության դարաշրջանի” մասին կեղծ թեզերը, գործող վարչակազմը իրականում լծված է սեփական իշխանությունը ամեն գնով երկարաձգելու գործընթացին, այն այսօր տեղի է ունենում մեր հայրենիքի տարածքների և սահմանը պահող մեր տղաների արյան հաշվին։
Փաշինյանի իշխանությունը իր գործողություններով և հանցավոր անգործությամբ շարունակաբար ապացուցում է իր հակահայ բնույթը։ Նրա հեռացումը օրակարգային հարց է, քանի որ միայն դրանից հետո է հնարավոր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքական, ռազմական և տնտեսական վերելքը։ Մենք պետք է հնարավոր ամենն անենք օրինական ճանապարհով այս ազգակործան իշխանությունը հեռացնելու, և նրա փոխարեն նոր, հայակենտրոն, գործունյա և կոմպետենտ իշխանություն ձևավորելու նպատակով։
Մինչ այդ, կոչ ենք անում մեր զինվորականներին՝ հավատարիմ մնալ Սահմանադրությանը և իրենց երդմանը, և աննահանջ պաշտպանել մեր երկրի սահմանները, դա է մեր ինքնիշխանությունը վերականգնելու միակ երաշխիքը: Խոստանում ենք նաև հետամուտ լինել պարզելու, թե ում հանցավոր հրամաննով է արգելվել մեր զինվորներին չկրակել թշնամու վրա, և անարգել թույլ տալ ամրապնդվել մեր երկրի ինքնիշխան տարածքներում։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան