Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու
Հասարակություն

Արցախ 35. Պայքարը շարունակվում է․ «Ապրելու Արցախ» հիմնադրամն ամփոփեց ստեղծագործական մրցույթի արդյունքները

Արցախի մասին, Արցախի հետ և Արցախը՝ մտքում ու սրտում։ «Արցախ 35. Պայքարը շարունակվում է» ստեղծագործությունների մրցույթի բոլոր աշխատանքների գաղափարը մեկն էր՝ Արցախի համար պայքար չի ավարտվել և չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր հաղթանակներն ու պարտությունները չենք վերածել հզոր ու զարգացած հայրենիքի և պետականության։

Ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հետ համատեղ իրականացված «Արցախ 35. Պայքարը շարունակվում է» ստեղծագործությունների մրցույթի ամփոփման և մրցանակների հանձնման միջոցառումը։

Շուրջ 50 մասնակից՝ թե՛ Հայաստանից, ու թե՛ Արցախից, անձնական պատմությունների և խոհերի միջոցով պատմել են Արցախի համար մղվող պայքարի մասին իրենց ընկալման, պայքարը շարունակելու իրենց տեսլականի և այդ պայքարը մշտական դարձնելու կարևորության մասին։ Աշխատանքները գնահատող ժյուրիի կազմում եղել են պետական գործիչ Արամ Մանուկյանը, երգահան Մարինե Ալեսը, լրագրող, Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Ծովինար Բարխուդարյանը։

«Մենք, ցավոք սրտի, մեր հաղթանակը չենք կարողացել վերածել պետության երկարաժամկետ զարգացման ու ամրացման, եթե չասեմ, որ մեր հաղթանակի հաջորդ տարիներից սկսած արդեն իսկ սկսել ենք պարտվել։ Բայց այդ պարտությունը կլինի ժամանակավոր, եթե մենք վերաիմաստավորենք մեր սխալները, ընդունենք դրանք և օր առաջ սկսենք դրանք ուղղել։ Հաղթանակը, ցավոք սրտի, մեզ չուժեղացրեց։ Ես հույս ունեմ, որ գոնե այս պարտությունը մեզ կուժեղացնի ու գոնե դասեր կքաղենք։ Միայն դա մեզ հնարավորություն կտա վերականգնել մեր խարխլված արժանապատվությունը, վերականգնել մեր ինքնության նկատմամբ հավատը և հավատալ մեր առաքելությանը, որն ունենք աշխարհում»,- իր ելույթում նշեց «Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Երրորդ հորիզոնականում հաղթող ճանաչված Տաթև Վարդանյանի և Հովհաննես Գալստյանի մրցանակները հանձնեցին «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը և իրավաբան, հասարակական գործիչ Տարոն Սիմոնյանը։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել էր 19-ամյա Ռոման Ամիրխանյանը, ով այս պահին ժամկետային զինծառայող է։ «Արցախը հայի պատիվն է ու միշտ հայի կարիքն ունի: Արցախ 35. պայքարը շարունակվում է… ես անքակտելի մասնիկն եմ»,- գրել էր Ռոմանը։ Ռոմանի մրցանակը նրա մայրիկին հանձնեց  Արամ Մանուկյանը։

Առաջին հորիզոնականի հաղթողը Նարինե Մանուկյանն էր, ում մրցանակը հանձնեց «Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Բոլոր աշխատանքներում գերիշխում էր պայքարի կամքն ու անկոտրում հավատը,- նշեց Մեսրոպ Առաքելյանը,- Վստահ եմ` 1988 թվականին Շարժման ոչ միայն ղեկավարները, այլ նաև այն մարդիկ, որոնք մասնակցել են, չեն պատկերացրել մի իրավիճակ, որ 35 տարի անց մենք պետք է սկսենք զրոյից։ Այսօր՝ 35 տարի հետո, մենք պետք է հերթական տոնակատարությունն ունենայինք, նշեինք մեր հաղթանակը, մեր վերածնունդը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մեր առաքելությունն է, որ մեր հաջորդ սերունդներին չփոխանցենք հերթական պատմական հայրենիքը, այլ փոխանցենք ուժեղ պետություն, ուժեղ Հայաստան, և որ նման միջոցռաումները լինեն ոչ թե պայքարը շարունակելու, այլ հաղթանակների, տոնախմբությունների մասին»։

Հատուկ մրցանակակիրները երեքն էին՝ Սևակ Վարդումյանը, Դավիթ Սարգսյանը և Սևակ Խաչատրյանը։

Վերջինիս մրցանակը հանձնեց Մանե Թանդիլյանը։

«Սևակը Սոթք վարչական շրջանի ղեկավարն է։ Նրա հետ առաջին անգամ հանդիպել ենք նախորդ տարի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի հարձակումից հետո գնացել էինք Սոթք։ Սևակը շտապում էր զենք, զինամթերք ստանալու, որ ամբողջ գյուղով պաշտպանեին իրենց հողը, իրենց տունն ու գյուղը։ Նա երիտասարդ է, ով գիտեր այն ժամանակ, և գիտի հիմա, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար։ Եվ ցանկանում եմ, որ բոլորս այսօր այստեղից տանենք օրվա խորհրդի մի մասնիկն ու մեր մեջ հասկանանք, թե ինչ նշանակություն ունի Արցախը հայոց պետականության, հայ մարդու արժանապատվության համար»,-ասաց Թանդիլյանը։

Առաջին հորիզոնականի խրախուսական մրցանակը 2.000.000 ՀՀ դրամ էր, երկրորդ հորիզոնականը՝ 1.000.000 դրամ, երրորդը (2 մասնակից)՝ 500.000 դրամ։ Հատուկ մրցանակիրներն արժանացան 500.000-ական դրամ դրամական պարգևի։