Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Հասարակություն

Չպետք է բավարարվենք թշնամու դրոշի խորհրդանշական անարգմամբ, դա շատ թույլ սփոփանք է. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հանգստյան օրերին համացանցում չէին դադարում բուռն քննարկումները դրոշի այրման վերաբերյալ, բերած տարբեր ռացիոնալ և էմոցիոնալ փաստարկների տարափը գերազանցեց հնարավոր բոլոր երևակայելի սահմանները: Ինքս էլ համարելով, որ Երևանի կենտրոնում ընդհանրապես չպետք է բարձացվեր թշնամական և մարդատյաց պետական կազմավորման դրոշը, կուզեի այնուամենայնիվ, որ գնահատելով այս գործողության ողջ խորհրդանշական բնույթը, մենք նաև հիմա կենտրոնանաք ավելի կարևորի վրա:
 
Այսօր այդ ատելի դրոշը փողփողում է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներում, մեր բնակավայրերի՝ Վերին Շորժայի, Ջերմուկի, Իշխանասարի, Տեղի, Որոտանի, Շուռնուխի, Դավիթ Բեկի, Կապանի, Ներքին Հանդի, և շատ այլոց անմիջական հարևանությամբ, թշնամին ոչ միայն առաջացել է այդ ուղղություններով, այլև գործող իշխանության թողտվությամբ ամրաշինվել և ամրակայվել է այնտեղ: Էլ չեմ ասում, որ այդ ատելի դրոշը փողփողում է Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի վրա՝ Շուշի, Հադրութ, Թալիշ, Մատաղիս, Բերձոր, Քարվաճառ, Տող, Խծաբերդ, Ավետարանոց, և տասնյակ այլ հայկական բնակավայրեր թշնամու կրնկի տակ են, պղծված, ստորացված և լքված հազարամյակներով այնտեղ ապրած իրենց հայ բնակիչների կողմից, և թախծով սպասում են իրենց տիրոջ վերադարձին:
 
Մենք ուստի չպետք է բավարարվենք որևէ կերպ թշնամու դրոշի խորհրդանշական անարգմամբ, դա շատ թույլ սփոփանք է այն վիթխարի կորուստների համեմատ, որ մենք կրել ենք վերջին երեք տարիների ընթացքում: Մեր նպատակը պետք է լինի այդ մարդատյաց, ցավ և ավերածություն բերող դրոշը մաքրել մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյունից, յուրաքանչյուր շենից, որտեղ հայ մարդ է ապրել, յուրաքանչյուր եկեղեցուց, որում հայ մարդ է աղոթել, յուրաքանչյուր գերեզմանից, որում հայ մարդ է թաղված, և որի հոգին երկնքից մեզ է նայում և ոգեկոչում հատուցման:
 
Ես համոզված եմ, որ մենք դա կարող ենք, և ինձ այդ համոզմունքը տալիս են այն հայ մարդիկ, որոնք ինձ շրջապատում են, այն մարդիկ, որոնք այսօր չեն կոտրվում, չեն նահանջում, աշխատում են օրնիբուն, մաքառում են ամեն օր, և օր օրի ուղղում են մեր ծռված մեջքը: Այդ մարդիկ մեր երկրի աղն են, մեր հույսը, և նրանց թիվը աճում է՝ արտերկրից հայրենիք են վերադառնում և գործին կպնում նորերը, ապատիայի թմբիրից արթնանում և գործին կպնում են տեղում եղածները, մեզ միանում են արժանապատիվ և ազատասեր երիտասարդներ, և օր օրի աճում է այն բանակը, որն ազատագրելու է մեր հայրենիքը թշնամական դրոշներից, վերադարձնելու է նրան ազատությունը, արժանապատվությունը և խաղաղ կյանքի բերկրանքը:
 
Եթե ուժ և կորով ունեք ձեր մեջ, դուք էլ միացեք, գործ յուրաքանչյուրիդ համար կգնվի! Մինչ այդ, բոլորիդ լավ գործնական շաբաթ եմ ցանկանում, գարնանային արևի ջերմությամբ և արթնացող բնության գեղեցկությամբ լի: