Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Հասարակություն

«Մենք հավատում ենք մեր և Հայաստանի ներուժին». Ամերիաբանկի «Եռակի լավագույնը» արշավն ամփոփում է գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը

Ամերիաբանկն ամփոփում է «Եռակի լավագույնը» արշավը, որը մեկնարկել էր 2022-ին The Banker, Global Finance և Euromoney միջազգային առաջատար ամսագրերի կողմից Հայաստանում տարվա «Լավագույն բանկ» ճանաչվելու առթիվ:

Արշավի շրջանակում Ամերիաբանկն ամփոփ ներկայացրել է վերջին տարիներին ներդրված թվային բազմաթիվ ծառայությունները, Ամերիայի և գործընկերների ջանքերով իրականացված ծրագրերն ու արձանագրած արդյունքները, որոնք նշանակալի ազդեցություն են ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում և հնարավորություն են ստեղծել բարելավելու ինչպես հաճախորդների բանկային փորձառությունը, այնպես էլ կյանքի որակը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրենի` Արտակ Հանեսյանի մասնակցությամբ հոլովակը «Եռակի լավագույնը» արշավի ամփոփիչ ակորդն է, որը յուրահատուկ շնորհակալություն է բոլորին` գործընկերներին, հաճախորդներին ու Ամերիա թիմին:

«Արժեքները, տեսլականն ու առաքելությունը, որոնց շուրջ համախմբվել են Ամերիա թիմը, Ամերիայի գործընկերներն ու հաճախորդները, շարունակելու են կյանքի կոչվել ի նպաստ Հայաստանի ու մեր երկրում ապրող մարդկանց բարօրության»,- նշում է Արտակ Հանեսյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Հավելենք, որ Ամերիաբանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից 2023թ. ևս ճանաչվել է «Լավագույն բանկը» Հայաստանում։

 «Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: