Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Հասարակություն

Կայացավ «Մանթաշյանց» գործարարների միության հերթական «Business weekend»-ը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կայացավ «Մանթաշյանց» գործարարների միության հերթական «Business weekend»-ը։ Գործարարների ամենամեծ հավաքին ներկա էին «Մանթաշյանց» միության ավելի քան 200 անդամ Հայաստանի 4 և այլ երկրների 3 մասնաճյուղերից։ «Մանթաշյանց» միության համահիմնադիր Վահրամ Միրաքյանը բացման խոսքում ամփոփեց «Մանթաշյանց» ԳՄ անցած ուղին, ձեռքբերումները, միասին լինելու առավելությունները, ինչպես նաև հանդիսավոր կերպով ներկայացրեց միությանն անդամագրված նոր գործարարներին։ Միությունը տարեկան կազմակերպում է ավելի քան 650 միջոցառում, որոնց թվում է Sales camp-ը։ Այն կազմակերպվում է ամեն ամսվա վերջին օրը, որի նպատակը վաճառքն է։ Կան բազմաթիվ միջոցառում- հավաքներ, որոնք նպաստում են նոր կապերի ստեղծմանը, փորձի փոխանակմանը և բիզնեսի խթանմանը։

 

Խոսելով առաջիկա ծրագրերից` գործարարների միության նախագահ, բիզնես դասընթացավար Վահրամ Միրաքյանը նշեց, որ նախատեսվում է նոր մասնաճյուղերի բացում Հայաստանի մարզերում և արտերկրում՝ մասնավորապես Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Մեծ Բրիտանիայում։ Ակումբում գործարարները ոչ միայն նոր կապեր են ձեռքբերում, այլև կրթվում են և մշտապես կապ պահպանում պետական կառույցների հետ։ Մանթաշյանց ԳՄ-ն նախատեսում է հիմնադրել ներդրումային ֆոնդ, որը կնպաստի ստեղծվող ծրագրերի իրականացմանը։ Առաջիկա ամռանը սպասվում է նաև մեծ հավաք ամբողջ աշխարհի Մանթաշյանց գործարարների մասնակցությամբ, ինչպես նաև ծրագրվում են գործարարների միմյանց հետ համագործակցությանը նպաստող նոր ձևաչափի հավաքույթներ։

Բիզնես վիքենդի մասնակիցները՝ խոսելով գործարարների միության իրենց անդամակցությունից, կարևորեցին Մանթաշյանց միության առավելություններն ու ձեռքբերումները իրենց բիզնես ոլորտում։ Ըստ «Ստատուս Հոլդինգ» ընկերության ղեկավար Տիգրան Բալոյանի՝ ամենակարևորը ակումբի մթնոլորտն ու շունչն է, որը ոգեշնչում է, ցույց է տալիս նոր սահմաններ ու հնարավորություններ, որոնք կարելի է օգտագործել։ «Սմարտ Փրոդաքշն»-ի հիմնադիր տնօրեն Նարեկ Տեր-Ավետիսյանն էլ կարևորեց «Մանթաշյանց MBA» կրթական ծրագիրը, որի ընթացքում ստացած գիտելիքները զգալիորեն ազդել են իր բիզնեսի և աշխատանքային գործունեության վրա։ Բիզնես հավաքին ներկա էին նաև հյուրեր, որոնք առաջիկայում նախատեսում էին ինտեգրվել ակումբին։

«Մանթաշյանց» ակումբի «Business weekend»-ի պատվավոր հյուրն էր բիզնեսդասընթացավար, ձեռնարկատեր, վաճառքի փորձագետ Դմիտրի Աշեպկովը, ով հանդես եկավ դասախոսությամբ, իր փորձով և բիզնես գաղտնիքներով կիսվեց հայ գործարարների հետ։ Միջոցառումն անցավ բազում նոր հանդիպումներով, գիտելիքներով և տպավորություններով։ Նշենք, որ Մանթաշյանց ԳՄ կարգախոսն է ««Մենք»-ը ուժեղ է «ես»-ից»։ Համախմբելով աշխարհի տարբեր մասերում գտնվող հայ գործարարներին՝ միությունը նպաստում է հայ բիզնեսի ճանաչմանը, զարգացմանն ու ընդլայնմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում