Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու
Հասարակություն

Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ ԱԺ-ում ՀՀ վարչապետի ապրիլի 18-ի ելույթի կապակցությամբ

Ռուսաստանի հայերի միությունն իր խորը մտահոգությունն է  արտահայտում Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության վերաբերյալ: Գտնում ենք, որ ապրիլի 18-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա ներկայացրեց Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակի կարգավորման և կայունացման մասին իր դիրքորոշումը, ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի ներկայիս իշխանությունների անզորությունը՝ կատարել իր ուղիղ պարտականությունը՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը:

Միաժամանակ մենք արտահայտում ենք մեր անհամաձայնությունը արցախցիների ճակատագրի մասին ՀՀ վարչապետի կողմից հնչեցված տեսլականին, ով համարում է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեպում իրագործելի չէ:

 

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը երբևէ չի եղել և չի կարող լինել գործարքի կամ սակարկության առարկա, այն չի կարող ապահովվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և դրա կազմում Արցախի գոյության գնով:

Բաքվի ռեժիմի հետ նման հարմարվողականությունը, որն առաջին անգամ չէ, որ միջազգային նորմերի խախտմամբ դիմում է ուժի կիրառմանը՝ զրկելու արցախցիներին իրենց ազգային գոյությունից, զուտ գրգռում է Ալիևի ախրժակը, այդ թվում՝ Հայաստանի տարածքի նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարի՝ Փաշինյանի հետ գրեթե զուգահեռ, արցախցիներին ուղղված ագրեսիվ և վերջնագրային պահանջները կասկած չեն հարուցում, որ Լեռնային Ղարաբաղի համար նախապատրաստված է Արբեջանական ԽՍՀ կազմում երբեմնի հայկական Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ճակատագիրը, որտեղ Ադրբեջանն իրականացրեց հայերի էթնիկ զտումներ, ավերվեցին և գետնին հավասարեցվեցին ոչ միայ հայկական պատմական հուշարձանները, այլև մեր նախնիների շիրիմները:

Հայաստանի վարչապետի ներկայացրած ծրագիրը հարցականի տակ է դնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ ներկա դրությամբ այնտեղ ապրող հայերի կյանքի ու անվտանգության միակ երաշխավորի, ներկայության իմաստը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դա բերելու է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության սուվերենության նվազեցմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի, որ նույնն է՝ ամբողջ հայության, միջազգային հեղինակության էլ ավելի խաթարմանը:

Ռուսաստանի հայերի միությունը համարում է, որ արցախցիների համար Ժողովուրդների ինքնորշման իրավունքն այլընտրանք չունի, ինչպես դա ամրագրվել է  միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ կողմից:

Ետպատերազմյան իրավիճակը Հայաստանին պարտադրում է նախաձեռնել բոլոր հնարավոր միջոցները՝ բարձրացնելու երկրի պաշտպանունակության և անվտանգությանը մակարդակը, որը Հայաստանի և Արցախի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է: Քաղաքական մանիպուլյացիաների և սպեկուլյացիաների միջոցով այդ կարևորագուն նպատակներին հասնելու փորձերն ապարդյուն են և արժանի են հասարակական դատապարտման: Հասարակական արհամարհանքի և դատապարտման են արժանի նաև բիզնես էլիտաների այն ներկայացուցիչները, ովքեր թաքնված, ցինիզմով սպասում են «փաշինյանաալիևյան գործարքի» ավարտին, որպեսզի հետագայում, մեր ժողովրդի հազատության և անկախության համար տասնյակ հազարավոր զոհերին մոռացության տալով, սկսեն կառուցել իբր բարգավաճող Հայաստան, կարծես՝ ոչինչ էլ չի պատահել:

 

Համարում ենք, որ Հայկական պետության և պետականության հեռանկարի հարցը պետք է դառնա բոլոր համահայկական կազմակերպությունների և ինստիտուտների առաջնային օրակարգային հարցը: Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է իր ներդրումն անել այդ գործընթացում, որը ողջ հայության համար օբյեկտիվ անհրաժեշտություն է: